Տեխասի Լյուբոք քաղաքի բնակիչները կարծում էին, որ հիանալի հանգստյան օր կանցկացնեն Լաս Վեգասում։ Նրանք վաղուց էին պատրաստվում այս ճամփորդությանը, և որքա՜ն հույզեր ապրեց ընտանիքը, երբ հասկացավ, որ մենակ չեն գնացել…Մենք պարզեցինք այս անսովոր պատմությունը ճամփորդող Ջարեդի և Քրիստի Օուենսի մասին:
Օդանավակայան մեկնելուց առաջ Օուենները կշռեցին իրենց ճամպրուկները։ Նրանք ուզում էին հասկանալ, թե որքան պետք է վճարեն ուղեբեռի համար։ Սակայն օդանավակայանում կշռման ժամանակ ցուցանիշն ավելացել էր գրեթե երեք կիլոգրամով:
Ամերիկացիներն անմիջապես կասկածեցին, որ ինչ-որ բան այն չէ, և սկսեցին փորփրել իրերը: Որքա՜ն զարմացան նրանք, երբ իրենց հսկայական պայուսակի մեջ տեսան շան գլուխ … իրենց սեփական շան: Պարզվեց, որ ընտանի կենդանին՝ Իկին, թաքնվել է Ջարեդի կովբոյական կոշիկների մեջ։ Չիխուախուան հիանալի էր տեղավորվել մեծ ուղեբեռի մեջ և նույնիսկ չէր էլ վախենում:

Զույգը գիտեր, որ անհնար է Իկիին Լաս Վեգաս տանել: Պարզապես շան համար անհրաժեշտ փաստաթղթեր չկային։ Այդ ժամանակ օդանավակայանի աշխատակից Քեթի Կուկն անհավանական բարություն դրսևորեց անծանոթների նկատմամբ և պարտավորվեց հետևել Իկիին նրանց բացակայության ժամանակ:
Իկին մնաց Լյուբոկում` խնամատար տանը, մինչև նրա տերերը կվերադառնային Վեգասից: Զույգը մեծ բախտավորություն է համարում այն, որ այս թաքնված խաղը ողբերգությամբ չի ավարտվել։ Ի վերջո, եթե Չիհուահուային չնկատեին, նա հաստատ կմահանար թռիչքի ժամանակ բեռնախցիկում։

Զույգը կոչ է անում ավելի պատասխանատու վերաբերվել հավաքվելուն և հետևել տնային կենդանիների պահվածքին նման պահերին։ Եվ նա նաև շատ երախտապարտ է ավիաընկերությանը. ոչ ոք Օուենսներին չմեղադրեց իրենց հետ ընտանի կենդանի բերելու փորձի մեջ, և Քեթին էլ պարտավոր չէր օգնել դուրս գալ իրավիճակից։



























