Ոչ մի օր առանց խաբելու…
Միայն Կենդանակերպի նշանը չի կարող մատնանշել բացարձակ ստախոսին կամ պատվավոր մարդուն, բայց այնուամենայնիվ …
Երկվորյակ
Երկվորյակների խոսքերին պետք է ամենաքիչը վստահել։ Կենդանակերպի այս նշանը բավականին շատախոս ու շփվող է, բայց իրական երկվորյակների նման նա միանգամից մի քանի ճշմարտություն ունի։ Երկվորյակները սիրում են պատմություններ պատմել և երբեմն խաղում են իրենց տարբերակների հետ:
Կշեռք
Կշեռքները ստում են, որպեսզի չվիրավորեն մարդկանց։ Կենդանակերպի այս նշանը սիրում է հավասարակշռություն և արդարություն և ատում է բացասական կարծիքներն ու հայտարարությունները: Այդ իսկ պատճառով, փորձելով չվիրավորել ուրիշների զգացմունքները, Կշեռքները կարող են ստել «հանեւն լավի»:
Ջրհոս
Ջրհոսն ունի արկածախնդիր միտք և հսկայական ֆանտազիա: Եթե դուք ընկերներ եք Կենդանակերպի այս նշանի հետ, ապա գիտեք, թե որքան են նրանք սիրում կրեատիվությունն ու նորությունը։ Երբ Ջրհոսները ձանձրանում են, նրանք ժամանակ են ծախսում պատմություններ հորինելու և բոլորովին այլ տիեզերք ստեղծելու համար: Հանուն արդարության պետք է նշել, որ կենդանակերպի այս նշանն ինքը հաճախ իրականությունը շփոթում է ֆանտազիայի հետ:
Ձկներ
Ձկները ստում են պարտավորություններից խուսափելու համար: Այս նշանի անհատականությունը շատ բարդ է, բայց նրանց մեջ գլխավորը ազատության սերն է։ Ձկներն ատում են կապվելն ու զսպված լինելը, հետևաբար պատրաստ կլինեն ձեզ ասել այնքան սուտ, որքան անհրաժեշտ է՝ անցանկալի պատասխանատվությունից խուսափելու համար:



























