8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետ կկարողանաք մաքրել՝ առանց հագուստը փչացնելու

Հաճախ դժվարանցանելի մի փոքր հետքը կարող է փչացնել մեր սիրելի հագուստը և չիմանալով ինչպես ազատվել այդ հետքերից, մենք ստիպված այդ հագուստը դեն ենք նետում կամ գոնե ձևափոխում:

Այսօր ձեզ կներկայացնենք մի քանի դժվարանցանելի կեղտաբծերից ազատվելու միջոցներ, որոնք այսուհետ այլևս գլխացավանք չեն լինի ձեզ համար:

Թանաք.

Բիծը տրորել սպիրտի մեջ թաթախած բամբակով և լվանալ:

8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետ կկարողանաք մաքրել՝ առանց հագուստը փչացնելու

Խոտ.

Բամբակը թրջել կիտրոնի հյութով, վրան աղ լցնել  և չորացնել արևի տակ: Մետաքսը լվանալ ջրածնի գերօքսիդով:Կեղտաբծի վրա կարելի է լցնել մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ:

8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետ կկարողանաք մաքրել՝ առանց հագուստը փչացնելու

Ներկ.

Կեղտաբծի տակ դնել չոր գործվածք և տրորել եթերային  յուղի կամ սկիպիդայի մեջ թաթախած բամբակով և լվանալ:

8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետ կկարողանաք մաքրել՝ առանց հագուստը փչացնելու

Մոմ, պարաֆին.

Բութ դանակով զգուշորեն մաքրել մոմի հետքերը և հարդուկել գործվածքը ներծծող թղթի երկու շերտի արանքում: Այնուհետև լվանալ:

8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետ կկարողանաք մաքրել՝ առանց հագուստը փչացնելու

Կարմիր գինի.

Թարմ հետքի վրա աղ լցնել և լվանալ:

8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետ կկարողանաք մաքրել՝ առանց հագուստը փչացնելու

Մաստակ.

Պնդացնելու համար մի կտոր սառույց դրեք վրան: Այնուհետև բութ դանակով մաքրեք հետքերը: Մնացած հետքը դնել ներծծող թղթի վրա և հակառակ կողմից տրորեք բենզինի, սպիրտի կամ ացետոնի մեջ թաթախած բամբակով ու լվացեք:

8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետ կկարողանաք մաքրել՝ առանց հագուստը փչացնելու

Յուղ.

Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի վրա և ներսի կողմից տրորել բենզինի կամ սպիրտի մեջ թաթախած բամբակով: Այնուհետև թրջել և լվանալ:

8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետ կկարողանաք մաքրել՝ առանց հագուստը փչացնելու

Եղունգների լաք.

Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի մեջ: Ներսի կողմից տրորել եղունգների լաքը մաքրող հեղուկով այնքան, մինչև բիծն անհետանա, ապա լվանալ: