Ինչու ոչ ոք չի կարող փոխարինել առաջին կնոջը։ Հնդկացիների զարմանալի մտքերը ընտանիքի և կյանքի մասին

Այս աշխարհում չափազանց շատ են խոսում այն մարդիկ, ովքեր ընդհանրապես իրավունք չունեն խոսելու…

Հնդիկները միշտ հայտնի են եղել իրենց հատուկ, խորը իմաստությամբ: Ի՞նչ են ասում նրանք ամուսնության, հարաբերությունների և կյանքի մասին…

Յուրաքանչյուր մարդու ներսում պայքար է ընթանում չար գայլի և բարի գայլի միջև։ Գայլը, ում կերակրում ես, միշտ հաղթում է:

Երբ տեսնում եք, որ ֆշշացող օձը պատրաստվում հարվածել, առաջինը հարվածեք:

Երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կբռնեն վերջին թռչունին, այն ժամանակ կհասկանաք, որ փողը չի կարելի ուտել։

Թող իմ թշնամին լինի ուժեղ և սարսափելի: Երբ ես նրան հաղթեմ, չեմ ամաչի։

Այս աշխարհում շատը խոսում են նրանք, ովքեր ընդհանրապես իրավունք չունեն խոսելու։

Սիրիր հողը: Այն ժառանգել եք ոչ թե ձեր ծնողներից, այլ փոխառել եք ձեր երեխաներից:

Հոգին ծիածան չի ունենա, եթե աչքերը արցունք չեն տեսել։

Ինքներդ լսելու համար լուռ օրեր են անհրաժեշտ:

Իմացողը լռում է, չիմացողը՝ ճչում։

Պատասխանի բացակայությունը նույնպես պատասխան է։

Մի դատեք մարդուն, քանի դեռ երկու լուսին չեք անցել նրա մոկասիններով:

Ինչո՞ւ եք ուժով վերցնում այն, ինչը սիրով տանել չեք կարող

Սիրելուց առաջ սովորիր քայլել ձյան վրա՝ առանց հետքեր թողնելու:

Առաջին կինը Աստծուց է, երկրորդը՝ սատանայից, երրորդը՝ երիտասարդ կին է գեղեցիկ թռչունի նման։ Նրան պետք է պահել վանդակում հեռու մարդկանցից: