Երկվորյակներից մեկը փրկել է քրոջ կյանքը դեռ մոր արգանդում գտնվելով

Երկվորյակը, որը դեռ մոր արգանդում է, աղետի ազդանշան է ուղարկում, որն ի վերջո փրկում է իր երկվորյակ քրոջ կյանքը…

Երկվորյակներից մեկը փրկել է քրոջ կյանքը դեռ մոր արգանդում գտնվելով

Լիա ՄակԲրայդի հղիությունը հիանալի էր ընթանում, մինչև որ նրա պլանավորված բժշկի այցելություններից մեկի ժամանակ նրան չասացին, որ երկվորյակներից մեկի՝ Փոփի Մաքբրայդի սրտի բաբախյունը սկսում է դանդաղել: Այդ ժամանակ երկվորյակները 31 շաբաթական 5 օրական էին։ Բժիշկները որոշեցին շտապ ծնունդն ընդունել, քանի որ նման դանդաղ սրտի բաբախյունը շատ վտանգավոր էր երեխայի համար։

Երկվորյակներից մեկը փրկել է քրոջ կյանքը դեռ մոր արգանդում գտնվելով

Բժիշկները երբեք անհանգստություն չեն ցուցաբերել Վինիի նկատմամբ, բայց երբ աղջիկները ծնվեցին, իմացան, որ նա թերզարգացած թոքեր ունի։ Այս տեղեկությունների հիման վրա նրանք եզրակացրեցին, որ Փոփին աղետի մասին ահազանգ է ուղարկել՝ չնայած այն բանին, որ նա սրտի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:

Երկվորյակներից մեկը փրկել է քրոջ կյանքը դեռ մոր արգանդում գտնվելով

Մայրը՝ Լիա Մաքբրայդը, հաստատում է, որ բժիշկներն իրեն ասել են, որ Փոփին փրկել է իր քրոջ կյանքը, և որ Վինին կենդանի չէր մնա, եթե նրանք երկար սպասեին երկվորյակներին:

Երկվորյակներից մեկը փրկել է քրոջ կյանքը դեռ մոր արգանդում գտնվելով

«Կարծում եմ, որ ձեր փոքրիկ երկվորյակը փրկել է իր քրոջ կյանքը», – ասաց մեզ բժիշկը, – պատմում էր երկվորյակների մայրը, ով ապրում է Տեխասի Ջեքսոն լեյքում, «Փոփիի զարկերակը սահմանին էր, ուստի նրանք ստիպված էին նրա ծնունդն ընդունել , բայց ծննդաբերությունից հետո նա գտնվում էր կատարյալ նորմայի մեջ»։

Երկվորյակներից մեկը փրկել է քրոջ կյանքը դեռ մոր արգանդում գտնվելով

Փոփին շարունակում է հոգ տանել Վինիի մասին այնպես, ինչպես նա էր անում, նույնիսկ այն ժամանակ, երբ աղջիկները դեռ մոր արգանդում էին, և արդյունքում երկու երեխաներն էլ այժմ լավ առողջություն ունեն:

Փոփին և Վինին, խելացի և էքսցենտրիկ են, նրանք լավագույն ընկերներ են և շատ են կապված միմյանց հետ: «Վերջերս ես փորձեցի նրանց ներքնակները հեռացնել միմյանցից, բայց նրանք չցանկացան դա անել», – այսպես է մեկնաբանել Լիան նրանց կապվածությունը: