Ընդունեք այս 7 դաժան ճշմարտությունները և կդառնաք շատ ավելի ուժեղ

Կյանքը ոչ միշտ է հեշտ, և ոչ ոք չի հերքի այս փաստը։ Մենք մշտապես բախվում ենք էմոցիոնալ հյուծող դժվարությունների և թուլացնող փորձությունների: Եվ ինչ-որ կերպ մենք միշտ կարողանում ենք մեր մեջ ուժ գտնել՝ հաղթահարելու այս բոլոր խնդիրները և դառնալու ավելի ուժեղ, քան նախկինում էինք։

Ստորև ներկայացված են 7 դժվար ճշմարտություններ, որոնք դուք պետք է ընդունեք ավելի ուժեղ և երջանիկ դառնալու համար:

1. Ոչինչ հավերժ չէ, նույնիսկ կյանքը

Ոմանք ասում են՝ «Կյանքը կարճ է»։ Մյուսները պնդում են, որ կյանքը ամենաերկար բանն է աշխարհում։ Բայց որ հայտարարությունն էլ որ նախընտրեք, ճշմարտությունն այն է, որ ոչինչ հավերժ չէ: Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ չնայած մենք բոլորս գիտենք դա, մեզանից շատերը հրաժարվում են դա ընդունել: Որքան շուտ հաշտվեք այս անվիճելի փաստի հետ, այնքան շուտ կսկսեք լիարժեք ապրել:

2. Չես կարող հաջողության հասնել առանց ձախողման

Անհաջողությունը հաջողության գրավականն է: Որքան էլ հակասական հնչի, ձախողումը օգնում է ձեզ աճել: Ձեր թերություններն ընդունելն ու հաջողության հասնելու ճանապարհին սխալներ թույլ տալը կարևոր է ձեր նպատակներին հասնելու համար: Բացի այդ, անհաջողության ուժի գիտակցումը կատարելապես մեղմացնում է մարդու բնավորությունը:

3. Նպատակների մասին խոսելն ու դրանց հասնելու փորձերը բոլորովին տարբեր բաներ են

Մեծ նպատակների և զարմանալի երազանքների մասին կարող եք խոսել այնքան, որքան ցանկանում եք, բայց դրանք կմնան ձեր երևակայության արդյունքը, եթե ամեն ինչ սահմանափակվի բառերով։ Իրական բաները տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ դուք իրականում սկսում եք ինչ-որ բան անել ձեր ամբիցիաներին հասնելու համար:

4. Կյանքում կան բաներ, որոնք շատ ավելի արժեքավոր են, քան փողը

«Կարծում եմ, որ բոլորը նախ պետք է դառնան հարուստ և հայտնի և փորձեն այն ամենը, ինչի մասին երազել են, որպեսզի տեսնեն, որ դա չի ամենևին էլ իմաստը», – Ջիմ Քերի:

Առատությամբ ապրելը քեզ արժանի մարդ չի դարձնում։ Նույնիսկ եթե ունեք անասելի ակտիվներ և ութանիշ աշխատավարձ, դուք դեռ կարող եք ձեզ միայնակ և անբավարար զգալ: Քանի դեռ դու ունես սնունդ, տանիք քո գլխավերեւում, և մարդիկ, ովքեր սիրում և ապավինում են քեզ, ձեզ մոտ ամեն ինչ լավ է։

5. Երջանկությունն ինքը ճամփորդությունն է, այլ ոչ թե վերջնակետը

Չի կարելի անընդհատ երջանիկ լինել: Նույնիսկ այն բլոգերները, որոնց հետևում եք սոցցանցերում, և ովքեր հզոր ու հիմնովին քարոզում են իդեալական կյանքի անիրատեսական գաղափարը, երբեմն նույնպես տխրում են: Բայց նրանք երբեք չեն խոսում իրենց խնդիրների մասին։ Այսպիսով, հաջորդ անգամ, երբ դուք տխուր կզգաք և կցանկանաք լաց լինել, մի՛ խարազանեք ինքներդ ձեզ այդ բացասական հույզերի համար: Դուք բարդ զգացողություններ ունեցող մարդ եք, և դա միանգամայն նորմալ է։

6. Ոչ ոք կատարյալ չէ

Յուրաքանչյուր ոք ունի իր թերությունները, բայց իրականում սա է մարդկության գեղեցկությունը: Մենք բոլորս տարբեր արագությամբ ենք անցնում կյանքի տարբեր փուլեր։ Եվ այն, ինչ ոմանց համար կատարյալ է թվում, շատ հեռու է մյուսների համար կատարյալ լինելուց:

Հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մի անգամ ասել է. «Տիեզերքի հիմնական օրենքներից մեկը կատարելության բացակայությունն է: Կատարելություն պարզապես չկա։ Հակառակ դեպքում ո՛չ դու, ո՛չ ես չէինք կարող գոյություն ունենալ»։

7. Առավոտն ավելի իմաստուն է, քան երեկոն

Այսպիսով, այսօր սարսափելի օր էր: Դուք վատ լուր եք ստացել, ձեր պլանները ձախողվել են, դուք վշտացած եք… Այս ամենը ստիպել է ձեզ լիովին ուժասպառ զգալ։ Նման իրավիճակներում ավելի լավ է գնալ քնելու՝ անքուն գիշեր անցկացնելու փոխարեն՝ փորձելով պարզել, թե ինչն է սխալ եղել և ինչպես շտկել այն հիմա:

Եթե ​​երեկոյան ժամանակ տրամադրեք ձեր գլուխը մաքրելու համար, ապա կզարմանաք, թե որքան ավելի հեշտ կարող է լինել առավոտյան ձեր խնդիրները լուծելը: