Միայն տեսնեք, թե ինչ տեսք ունի խնձորի չափ ու 250 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր

ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի Sharp Mary Birch հիվանդանոցում 2018 թվականի դեկտեմբերին վաղաժամ ծնված աղջիկը 250 գրամից պակաս է կշռել, ծնվելու պահին նա մեծ խնձորի չափ է եղել:

Այդ մասին հայտնել է ամերիկյան հիվանդանոցի մամլո ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան ծնվել է հղիության 23–րդ շաբաթում, այսինքն`ժամկետից երեք ամիս շուտ:

Աղջիկը երկու անգամ ավելի փոքր է եղել, քան մյուս 6 ամսականում ծնվածները:

Նշվում է, որ աղջիկն այս պահին աշխարհում ծնված ամենափոքր երեխան է:

Բժիշկները նրան Սայբի են կոչում․ դա փոքրիկի մականունն է, նրա և մոր իրական անունը չի հրապարակում ընտանիքի խնդրանքով:

Երեխայի մայրը հղիության ընթացքում լուրջ բարդություններ է ունեցել, փոքրիկը քաշ չի հավաքել, ինչը վտանգավոր է եղել նաև մոր առողջության համար, ուստի բժիշկները որոշել են վաղաժամ ծննդաբերություն իրականացնել:

Փոքրիկը հիվանդանոցում է արդեն հինգ ամիս, նա լիարժեք առողջ է:

Միայն տեսնեք, թե ինչ տեսք ունի խնձորի չափ ու 250 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր

Միայն տեսնեք, թե ինչ տեսք ունի խնձորի չափ ու 250 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր