Երբեմն շենքերին երկրորդ կյանք են տալիս, ուստի Ռեյչել Ռոբերթսը 26 տարեկանում որոշեց, որ կփորձի վերափոխել հին շենքը, որպեսզի այն հարմարավետ տուն դառնա։ Մենք որոշեցինք պարզել, թե ինչպես է Արևմտյան Յորքշիրի բնակիչը հաղթահարել վերանորոգման բոլոր նրբությունները:

Երկհարկանի շենքը, որտեղ ժամանակին ոստիկանական բաժանմունք է եղել, գտնվում է Սիսեթ փոքրիկ գյուղում։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում ապրում էր 1324 մարդ, այժմ այս թիվն էլ ավելի քիչ է, բայց դա միսս Ռոբերթսին չվախեցրեց։

Տան համար նա վճարել է մոտ 180 հազար ֆունտ: Մի քանի տասնամյակ շարունակ տունը, որը նա ընտրել էր վերափոխման համար, դատարկ է եղել։ Այն կառուցվել է 1853 թվականին, իսկ 1969 թվականին փակվել է ոստիկանության այլ տարածք տեղափոխելու պատճառով։ Ուստի քաղաքային իշխանություններն ուրախ էին «ազատվել» անհարկի քաղաքային ունեցվածքից։

Այն պահին, երբ աղջիկն առաջին անգամ մտավ շենք, ամեն ինչ նախկինի պես էր։ Երկու խուց ճաղերով տեղացի հանցագործների համար, ծառայողական սենյակներ՝ մնացած իրերով… Եվ նույնիսկ մի քիչ բորբոս: Այնպես որ պետք էր մեծ ջանքեր գործադրել, որպեսզի պարզապես տարածքը մաքրվի աղբից:

Այնուհետև Ռեյչելն իր ընկերոջ՝ Մայքի հետ ծրագրեց վերանորոգման բոլոր փուլերը և անցավ գործի։ Նրանք կարողացան նախագծել հաճելի, պայծառ ինտերիեր՝ պահպանելով տարածքի էսթետիկան:

Դա անելու համար թողեցին առաստաղի տակի գերանները և փայտե հատակը: Այո, և աղյուսին էլ տեղ-տեղ չդիպչեցին։
Տեղական հեռուստատեսության ներկայացուցիչները հետաքրքրվեցին երկհարկանի ոստիկանական բաժանմունքի անսովոր կերպարանափոխությամբ։


Ռեյչելին ու Մայքլին օգնեցին ավարտել աշխատանքը, իսկ նկարահանող խումբը մասնակցեց իրենց նախագծի մասին փոքրիկ պատմության ստեղծմանը։ Այժմ այս կրեատիվ լուծումն անգլիական գյուղում հայտնի է ամբողջ աշխարհում:





























