Նվիրվածություն ամբողջ կյանքում…
Հոգու կապերը տարածվում են սիրային հարաբերությունների սահմաններից շատ հեռու: Մեր հոգու ընկերը կարող է լինել եղբայր, հորեղբայր, զարմիկ, ընկեր, ով ասես։
Ամենևին էլ հեշտ չէ նման հոգևոր շփում ստեղծել ցանկացած մարդու հետ։ Մենք պետք է շատ նուրբ աշխատանք կատարենք մեր ներսում, որպեսզի լինենք ուժեղ, համբերատար, չվախենանք վստահել ու սիրել, ապրելով ժամանակակից սպառողական հասարակության մեջ։ Բայց եթե փորձեք, կարող եք հասնել զարմանալի արդյունքների։ Քանի որ հարազատ հոգիների միջև կապի պես այլ բան գոյություն չունի։
1. Այդ մարդու շրջապատում դուք ավելի հանգիստ և հասկացող եք դառնում
Եթե ինչ-որ մեկի հետ հոգևոր կապ ունես, նրա ընկերությունում դու այնպիսի որակներ ես դրսևորում, ինչպիսիք են համբերությունն ու ըմբռնումը։ Այն, ինչը ստիպում է ձեզ արագ կորցնել զայրույթն այլ մարդկանց շրջապատում, այդ մարդու շրջապատում` գործնականում ձեզ չի հետաքրքրում:
Դա պայմանավորված է ձեր մասին ավելի խորը գիտակցությամբ և ըմբռնմամբ: Այդ իսկ պատճառով դուք ավելի լավ գիտեք, թե ինչպես հաղթահարել ձեր թերություններն ու թույլ կողմերը։
2. Դուք երբեք այսքան մտերիմ չեք եղել հոգեպես և ֆիզիկապես որևէ մեկի հետ
Մեր ըմբռնումն ու վերաբերմունքն այն հոգիների նկատմամբ, ում հետ մենք հարազատություն ենք զգում, ամենախոր մակարդակի վրա է, ինչի շնորհիվ մենք անհավատալի մտերմություն ենք զգում նրանց հետ:
Որոշ ժամանակ անց այդ մտերմությունը սկսում է տարածվել հոգեւոր ոլորտի սահմաններից դուրս՝ հասնելով ֆիզիկական ու հոգեբանական մակարդակների։ Դրա համար էլ դուք միշտ ցանկանում եք միմյանց մոտ լինել:
3. Նվիրվածություն ամբողջ կյանքում
Դուք պահպանում եք ամենասերտ կապը և զգում եք, որ այս աշխարհ եք եկել, այդ թվում՝ միմյանց մասին հոգ տանելու համար։ Ինչ էլ որ պլանավորեք անել, ձեր հուգու ընկերը, նույնիսկ եթե նրա հետ սիրային հարաբերությունների մեջ չեք, միշտ ձեր կողքին կլինի:
4. Դուք մոռանում եք մնացած աշխարհի մասին
Մտերիմ լինելով նրանց, շփվելով նրանց հետ՝ մի պահ մոռանում ես մնացած աշխարհի մասին՝ ստեղծելով քո առանձնահատուկ իրականությունը։
Այն հոգիները, որոնց հետ մենք կապված ենք ընտանեկան կապերով, ինչպես այն ամենը, ինչ արժեք ունի այս կյանքում, ամենևին էլ հեշտ չէ գտնել։ Նույնիսկ նրանց հանդիպելուց հետո որոշ ժամանակ կպահանջվի այս կապը գիտակցելու և զգալու համար:



























