Ֆերմերն իր հողամասում պատահաբար գտավ 6-րդ դարի արձան

Տիեն Շանի հյուսիսում՝ Իսիկ-Կուլի մոտ, Էրկին Տուրբաև անունով մի մարդ հողային աշխատանքների ժամանակ, հողը հերկելով, հայտնաբերեց վեցերորդ դարի Բալբալ անունով հսկայական արձանը:

Ի սկզբանե ղրղզին թվաց, թե դա սովորական սալաքար է, և նա որոշեց այն հեռացնել իր տարածքից։ Բայց ավելի փորելով՝ նա սկսեց հասկանալ, որ իր բահը դիպել է ոչ թե քարի, այլ հսկա հին արձանի։

Ֆերմերն իր հողամասում պատահաբար գտավ 6-րդ դարի արձան

Արձանը մարմնավորում էր մարդու գլուխն ու իրանը։ Հայտնաբերված արձանը հետաքննությամբ պարզվել է, որ գերեզմանաքար է, այլ կերպ ասած՝ Էրկինը շատ հին տապանաքար է գտել։ Այն հիմնականում օգտագործում էին քոչվոր թուրքերը, առաջին հազարամյակի Կենտրոնական Ասիայի ասիացիները։

Երեք մետր՝ հենց այդքան էր գտնված արձանի երկարությունը։ Այն ցուցադրում էր փորագրված զրահ և գլխազարդ։ Նա մարտիկ էր, դա պարզվել է ձախ ձեռքում թուր փորագրված լինելու պատճառով։ Արձանի ստորին հատվածը բացակայում էր, ամենայն հավանականությամբ այն ուղղակի առանձին թաղված էր գետնի տակ։

Այս մարդն իր մահվան պահին արժանապատիվ և կարևոր կարգավիճակ ուներ։ Այս մասին նշել է հայտնի պատմաբան Աբդիկերիմովը՝ ուսումնասիրելով ցուցանմուշի բոլոր մակագրությունները։