Մագնիսական ձգողականությունը կարող է վտանգավոր լինել, բայց այն նաև մեծ ստեղծագործական ներուժ ունի:
Ձեզ երբևէ գրավե՞լ է այնպիսի մեկը, ասես մագնիսական գրավչությամբ, ով ձեր երկուսիդ մեջ էլ ցանկություն է առաջացրել ավելի ու ավելի լավ ճանաչելու միմյանց: Դա տեղի է ունենում, երբ երկու մարդկանց միջև կա էներգետիկ հավասարակշռություն:
Մագնիսական ձգողականությունն ունի իր դրական և բացասական կողմերը: Մի կողմից՝ մագնիսական ձգողականությունը կարող է հանգեցնել թյուրիմացությունների և վեճերի, իսկ մյուս կողմից՝ ուժեղ զգացողություն առաջացնել երկու մարդկանց միջև, ինչը հիանալի հիմք կդառնա մեծ և հարատև սիրո համար:
Մագնիսական ձգողականության նշաններ
Տղամարդու և կնոջ միջև մագնիսական ձգողականությունը երբեք աննկատելի բան չէ: Դուք կարող եք հասկանալ, թե արդյոք ձեր միջև կա մագնիսականություն՝ օգտագործելով հետևյալ նշանները՝
Ձեր միջեւ ուժեղ գրավչություն կա։ Եվ դրա համար ռացիոնալ նախադրյալներ չկան։ Դուք ենթագիտակցական մակարդակով եք գրավում միմյանց:
Դուք նույն էներգիան ունեք։ Շրջապատող մարդիկ, ուշադրություն դարձնելով դրան, անընդհատ բացականչում են. «Դուք պարզապես ստեղծված եք միմյանց համար»:
Դուք լավ տեսողական կապ եք հաստատել: Աչքերը պատուհաններ են դեպի ներաշխարհ, և դուք ցանկանում եք ավելի ու ավելին իմանալ այդ աշխարհի մասին:
Դուք այս մարդուն ավելի շատ բան եք պատմում, քան որևէ մեկին: Զգալով մագնիսական գրավչությունը՝ դուք հեռացնում եք ձեր պաշտպանիչ արգելքները և պատմում ամենանվիրական գաղտնիքները:
Դուք ցուցադրում եք բաց մարմնի լեզուն: Դա այն է, որ չվախենաս լինել ինքդ ոնց կաս, վարվել այնպես, ինչպես ուզում ես և թույլ տալ այդ մարդուն մտնել քո անձնական տարածք:
Էներգիայի պայթյուն. Դա կարող է լինել թիթեռներ ստամոքսում, նևրոտիկ վիճակ կամ զգացում, որ ձեր ներսում ինչ-որ բան մռնչում է: Բացի այդ, ցանկանում եք անընդհատ ժպտալ։ Եթե երջանկություն ես զգում քո ներսում, ապա ոչ մի կերպ չես կարող թաքցնել այն:
Ձեզ համար դժվարանում է խոսելը։ Հնարավոր է, որ ձեզ համար դժվար լինի բառեր գտնել սիրելիի հետ զրուցելիս, բայց սերը, ինչպես գիտենք, բառերի կարիք չունի:
Մագնիսական ձգողականությունը կարող է վտանգավոր լինել, բայց այն նաև մեծ ստեղծագործական ներուժ ունի:
Պետք է հասկանալ, որ մագնիսական ձգողականությունը կարող է բավականին վտանգավոր լինել։ Երբ քեզ այդքան անդիմադրելիորեն գրավում է ինչ-որ մեկը, կարող ես սկսել անել միանգամայն տարօրինակ ու չմտածված բաներ, գործողություններ, հատկապես, եթե դուք արդեն մտերիմ հարաբերությունների մեջ եք մտել այս անձի հետ:
Բայց ընդհանուր առմամբ, մագնիսական ձգողականությունը հիանալի հիմք է իրական սիրով լցված երկարաժամկետ հարաբերությունների համար: Էներգետիկ հարթության վրա կապը նման միություն կառուցելու սկզբնական քայլն է:
Մագնիսական ձգողականություն` հուզիչ արկածի առաջին փուլը, որը կարող է ավարտվել երջանիկ հարաբերություններով, իսկ եթե ոչ… փորձեք սովորել ձեր կյանքի այս գլխից բոլոր արժեքավոր դասերը:



























