Վրացական համեղ կողիկներ։Բացահայտում ենք պատրաստման բոլոր գաղտնիքները

Ոչ ոք չի կարող դիմակայել այս աստվածային համին և բույրին:

Բաղադրությունը՝

կողիկներ – 2 կգ

Մարինադի համար`

աջիկա – 2 ճաշի գդալ

սոյայի սոուս – 100 մլ

Ջնարակի համար

մեգրելական սոուս – 150 մլ

մեղր – 1 ճ/գ.

քացախ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակ`

Կողիկները լվանալ, հեռացնել թաղանթը երկու կողմից:

Մարինադի պատրաստում. խառնել աջիկան և սոյայի սոուսը։

Մարինադը լցնել կողերի վրա, ծածկել և դնել սառնարան առնվազն 3 ժամ:

Կողիկները տեղափոխում ենք փայլաթիթեղի վրա, փաթաթում և եփում ենք 180 C 25 րոպե:

Պատրաստում ենք ջնարակը. խառնում ենք մեգրելական սոուսը, մեղրը և քացախը։

Կողիկները հանում ենք ջեռոցից, բացում ենք փայլաթիթեղը, կողոսկրերը մաս-մաս կտրատում ու կողիկները դնում ենք ջնարակի մեջ։ Լավ խառնել և շարել կաղապարի վրա։ Տապակել ևս 15 րոպե։

Բաղադրատոմսը տեսանյութով։

Կիսվել սոց․ ցանցերում