18-ամյա ուսանողուհին, ում ծաղրում էին գետաձի ասելով, նիհարեց 32 կգ-ով և տրորեց իրեն վիրավորողների քիթը

Բրիտանական Արևմտյան Յորքշիրից տասնութամյա ուսանողուհի Թիլի Նիմանը տարիներ շարունակ ենթարկվել է բռնության՝ ավելորդ քաշի պատճառով: Նա խուսափում էր հայելու մեջ նայելուց և նույնիսկ վիրավորական «գետաձի» մականունն ստացավ։

Սակայն Թիլիի կյանքը կտրուկ փոխվեց, երբ նա որոշեց հոգ տանել իր առողջության մասին: Այժմ աղջիկը հետևում է սպառած կալորիաներին և զբաղվում սպորտով։ Նա հրաժարվեց արագ սննդից և երկու տարվա ճիշտ սնվելու ընթացքում կարողացավ ազատվել 32 ավելորդ կիլոգրամից:

18-ամյա ուսանողուհին, ում ծաղրում էին գետաձի ասելով, նիհարեց 32 կգ-ով և տրորեց իրեն վիրավորողների քիթը

Նիմանի արտաքինը փոխվեց։ Տխրահռչակ գիրուկ աղջկանից նա վերածվեց իր քաղաքի ամենահայտնի երիտասարդ աղջիկներից մեկի: Նրա համբավը դուրս է գալիս Արևմտյան Յորքշիրից: Վերջերս Նիմանը վարում է իր ալիքը TikTok-ում, որտեղ նա խոսում է առողջ սնվելու և քաշ կորցնելու մասին:

18-ամյա ուսանողուհին, ում ծաղրում էին գետաձի ասելով, նիհարեց 32 կգ-ով և տրորեց իրեն վիրավորողների քիթը

«Ես հաճախ եմ հաճելի հաղորդագրություններ ստանում այն ​​մարդկանցից, որոնց դրդել եմ փոխակերպվել, և նրանց առաջընթացն ինձ ավելի երջանիկ է դարձնում: Ես անընդհատ հիշեցնում եմ նրանց, որ նիհարելը մարաթոն է, ոչ թե սպրինտ։ Կարևոր է հասկանալ, որ սա երկար գործընթաց է, մեկ օրում ոչինչ չի լինելու։ Ինձանից երկու տարի պահանջվեց, բայց ես վայելում էի ամեն րոպեն, և հիմա ուզում եմ, որ մյուսները դրական նոտայով գնան այս ճանապարհով»,- ասում է աղջիկն իր նոր կյանքի և մեդիայում սկսվող կարիերայի մասին:

18-ամյա ուսանողուհին, ում ծաղրում էին գետաձի ասելով, նիհարեց 32 կգ-ով և տրորեց իրեն վիրավորողների քիթը

Իրոք, Թիլի Նիմանի կերպարանափոխությունը գրավեց հազարավոր օգտատերերի: Հաճախ մեկնաբանություններում բարի խոսքեր են թողնում ու ոգեշնչվում աղջկանից։ Եվ նա ինքն էլ շատ ուրախ է օգնելու նրանց, ովքեր նոր են սկսում իրենց մարմնի հետ ներդաշնակության ճանապարհը: