Ջուրը կյանք տվող է։ Ու թեև ապրում ենք ցամաքում, բայց ինը ամիս պատրաստվում ենք այս աշխարհ գալուն՝ լինելով մոր պտղաջրերի մեջ։ Ուստի ջրի տարրը մեզ համար թանկ է։ Այդ պատճառով չէ՞ որ մենք ձգտում ենք հանգստի մեկնել ծով, որպեսզի պահպանենք մեր առողջությունն ու ամրացնենք մեր նյարդերը՝ ենթագիտակցորեն հիշելով, թե որքան ապահով ու հարմարավետ էր դա մոր արգանդում։
Հետաքրքիր է, որ մեր մոլորակի մակերեսը 70%-ով ծածկված է ջրով։ Եվ, իհարկե, նրա խորքերը շատ գաղտնիքներ ու առեղծվածներ են պահում։ Դրանցից մի քանիսը կներկայացնենք այսօր։ Ուշադրություն. որոշ կադրեր ձեզ անհարմար զգալու պատճառ են դառնալու…
Վախ ու սարսափ է առաջացնում 500-ամյա գտածոն՝ ծովային հրեշի տեսքով, որը կուլ է տալիս ճչացող մարդուն։ Այս սարսափելի իրով է «զարդարված եղել» կես հազար տարի առաջ խորտակված հնագույն նավի քիթը

«Tyrifjord» կոչվող այս ծովային նավը խորտակվել է 1944 թվականին

Հմայիչ տեսարան. Մուսան անտառը ջրի տակ

Այս ձկնորսական ցանցերի հսկայական չափն ապշեցնում է

Ո՞ւր է գնում այս շղթան: Զգացի՞ք, թե ինչպես եք փշաքաղվում…

Գեղեցիկ, կախարդիչ, բայց ավելի լավ է նման վայրերին չմոտենալ…

Քրիստոսի կերպարանքը անդունդից՝ տեղադրված Սան Ֆրուտուոզոյի (Իտալիա) ծովածոցի հատակին։ Ուշադիր նայեք. այս նկարում նրա ձեռքին ծովային աստղ կա

Պատրաստի նկարահանման հրապարակ ջրի տակ, հին Նյու Յորքի մետրոյի վագոնի տեսքով

Մարիամ Աստվածածնի ոսկեզօծ արձանը ստորջրյա թագավորությունում տպավորիչ տեսք ունի

Աշխարհի ամենախորը լողավազանի հատակին, որը գտնվում է Լեհաստանի Մշցոնով քաղաքում, դուք կարող եք տեսնել Բուդդայի արձանը, եթե այնտեղ իջնեք դայվինգով

Բահամյան կղզիներում զբոսաշրջիկները կարող են վայելել ստորջրյա այս հսկայական արձանի հմայիչ տեսարանը

Այն, ինչ տեսնում եք, թրիլլերի կադր չէ, այլ սարսափելի վիշապի քանդակ, որը տեղադրված է շվեյցարական Նեյշատել լճում

Երկաթուղի դեպի ստորջրյա թագավորություն…

Փարիզի ջրամբարը ֆանտաստիկ և խորհրդավոր տեսք ունի

Ամերիկյան առեւտրական նավատորմի նավաստիներին նվիրված այս հուշարձանին անհնար է առանց ցավի նայել…

Սա այն ամենն է, ինչ մնացել է Տիտանիկից

Եվ վերջում՝ իտալական Իգլեսիասի մոտ ազատ սուզվելու շատ դրական լուսանկար








