8 նշան, որոնցով կարելի է տարբերել հարաբերություններում ճգնաժամը՝ վերջնական խզումից

Հաճախ լուրջ վեճից հետո շատերիս գլխում առկայծում է՝ «Միգուցե բաժանվելու ժամանա՞կն է» միտքը։

1. Մենակ լինելու ցանկություն

Ճգնաժամ.

Երբեմն մենակ մնալու կամ ընկերների հետ զբոսնելու ցանկությունը՝ առանց զուգընկերոջ, բացարձակ նորմալ է և դա միայն հարաբերությունների ավելի ամրապնդմանն է բերում։

Վերջ.

Դուք առանց այն էլ շատ ժամանակ եք անցկացնում առանձին, սակայն զուգընկերոջ գալիք գործուղման մասին լուրը ձեզ երջանկացնում է։ Սա վերջի վառ նշան է։

8 նշան, որոնցով կարելի է տարբերել հարաբերություններում ճգնաժամը՝ վերջնական խզումից

2. Դուք նրան չեք կարոտում

Ճգնաժամ.

Զուգընկերները երբեմն բախվում են այն իրականությանը, որ ժամանակ առ ժամանակ իրենց սկսում է հոգնեցնել մյուսի ներկայությունը։ Նման դեպքերում օգնում են ընկերների հետ հանդիպումները կամ ճամփորդությունը։

Վերջ.

Դուք երջանիկ եք, երբ ձեր կեսը մեկնել է, չէ որ դուք մենակ կամ ընկերների հետ ավելի լավ եք զգում ձեզ։ Իսկ երբ հասկանում եք, որ նա շուտով վերադառնալու է, ձեր տրամադրությունն ընկնում է։ Հնարավոր է, որ բաժանվելու ժամանակը եկել է։

8 նշան, որոնցով կարելի է տարբերել հարաբերություններում ճգնաժամը՝ վերջնական խզումից

3. Չունեք ապագայի համատեղ ծրագրեր

Ճգնաժամ.

Միշտ դժվար է կոմպրոմիս գտնել, երբ հարաբերություններում երկու ուժեղ անհատներ են. յուրաքանչյուրը իր կարծիքն է պնդում։ Սակայն ծրագրերի շուրջ վեճերը խոսում են այն մասին, որ դուք անտարբեր չեք միմյանց նկատմամբ։ Հենց ընդհանուր երազանքներն ու գաղափարներն են սիրահարներին իրար կողքի պահում։

Վերջ.

Ձեր զուգընկերը պատմում է ընկերներին, որ նախատեսում է հաջորդ տարի այլ քաղաք մեկնել աշխատելու, իսկ դուք առաջին անգամ եք այդ մասին լսում։ Հնարավոր է, որ դուք արդեն չեք է վիճում իրար հետ ձեր նախագծերի և նպատակների շուրջ, քանի որ անտարբեր եք միմյանց կարծիքի նկատմամբ։ Այս դեպքում թերևս իմաստ չունի հարաբերությունները շարունակել։

4. Վեճերը գնալով շատանում են

Ճգնաժամ.

Երկու սիրող մարդկանց միջև վեճերը նորմալ են։ Երբեմն բոլորս էլ ունենում ենք կոնֆլիկտներ։ Որոշ զույգերի մոտ դրանք ավելի հաճախ են լինում, քանի որ երկուսն էլ էմոցիոնալ են։ Սակայն դա չի նշանակում, որ վերջնական բաժանվելու ժամանակն է եկել։

Վերջ.

Եթե դուք գրեթե ամեն օր վիճում եք և առանց լուրջ պատճառի, պետք է մտածել։ Եվ եթե բուռն վեճերը ձեզ համար սովորական են դարձել և դուք չեք վախենում կորցնել նրան, ժամանակն է մտածելու և վերջնական որոշում կայացնելու։

5. Ուզում եք օրը ձեր սրտով անցկացնել

Ճգնաժամ.

Կարծիք կա, որ հակապատկերները միմյանց ձգում են։ Իրոք, տարբեր մասնագիտությունների մարդկանց կարող է շատ հետաքրքիր լինել իրար հետ։ Չնայած կարող են խնդիրներ առաջանալ թե ինչպես անցկացնեն ազատ ժամանակը, եթե մեկը ուզում է քնել, մյուսն ուզում է գիշերային ակումբ գնալ։ Սակայն վաղ թե ուշ սիրող զույգերը գտնում են տարբերակ, որ երկուսին էլ դուր գա։

Վերջ.

Սակայն, եթե առավոտից երկուսն էլ իրենց ծրագրերն են մշակել և ուրախությամբ անցկացրել են իրենց օրն իրենց ուզած ձևով, չցանկանալով ժամանակ ու էմոցիաներ ծախսել կոմպրոմիսների վրա, նշանակում է, որ հարաբերությունների վերջը եկել է։

8 նշան, որոնցով կարելի է տարբերել հարաբերություններում ճգնաժամը՝ վերջնական խզումից

6. Մանիպուլացիա ընկերոջ կողմից

Ճգնաժամ.

Ընկերոջը մանիպուլացիայի ենթարկելը հոգեբանական բռնության ձև է։ Օրինակ, երբ հրաժարվում ենք քնել ընկերոջ կողքին՝ վեճից հետո, կամ հիստերիա ենք կազմակերպում՝ դրանով ուշադրություն պահանջելով։ Եթե դուք նկատում եք նման վարք ձեր կամ ձեզ ընկերոջ կողմից, և դա երբեմն է տեղի ունենում, ոչ կանոնավոր կերպով, դա պատճառ է իրավիճակը քննարկելու, այլ ոչ թե հարաբերությունները խզելու։

Վերջ.

Երբ զուգընկերը համաձայնում է ձեր կողքին մնալ միայն ինչ որ բանի դիմաց (նոր զգեստ, ճամփորդություն, տունը մաքրել), դա նորմալ չէ։ Լավ է ժամանակին փախչեք նրանից։ Պետք չէ կյանքը կապել մի մարդու հետ, ով նվաստացնում է իր կեսին։

8 նշան, որոնցով կարելի է տարբերել հարաբերություններում ճգնաժամը՝ վերջնական խզումից

7. Պատասխանատվության և իշխանության անհավասարություն

Ճգնաժամ.

Առողջ հարաբերություններում երկու կողմն էլ իրենց պատասխանատու են զգում համատեղ ապագայի համար, և միասին են փորձում ելքեր գտնել ծանր իրավիճակներում։ Երբ վեճից հետո տեսնում եք, որ ձեր ընկերը, չնայած վիրավորանքին, ներողություն է խնդրում, պատրաստ է լսել ձեզ և ընդառաջ գնալ, ուրեմն ձեզ մոտ ամեն բան լավ է։

Վերջ.

Եթե նկատում եք, որ ձեր անհամաձայնությունները օր օրի աճում են, բայց դա միան ձեզ է հուզում, ապա պետք է քննարկեք այդ հարցը ձեր զուգընկերոջ հետ։ Երկուսդ էլ հավասար իրավունքներ և պատասխանատվություն ունեք։ Զուգընկերոջ կողմից ճնշումը, իշխելու ցանկությունը խոսում են այն մասին, որ կարևոր է մտածելը հարաբերությունները ընդհատելու մասին։

8 նշան, որոնցով կարելի է տարբերել հարաբերություններում ճգնաժամը՝ վերջնական խզումից

8. Աջակցության բացակայություն

Ճգնաժամ.

Հարաբերություններում պետք չէ մոռանալ առողջ էգոիզմի մասին։ Մի արեք այն, ինչ ձեզ հաճելի չէ՝ հանուն սիրո։ Առաջին հերթին դուք պետք է երջանիկ լինեք։ Դուք լրիվ իրավունք ունեք համաձայն չլինել գալիք տարիների նրա ծրագրերի հետ, օրինակ, եթե նա ցանկանում է այլ երկիր մեկնել աշխատելու, քանի որ դա կբարդացնի ձեր կյանքը։ Բայց դա հարաբերությունները խզելու պատճառ չէ. կարելի է հանգիստ նստել և քննարկել։

Վերջ.

Երբեմն դուք նկատում եք, որ ցանկություն չունեք նրա հետ խորհրդակցելու, նախընտրելով մայրիկին կամ ընկերուհուն, քանի որ հասկանում եք, որ նրանից աջակցություն չեք ստանա։ Կամ ձեզ անհետաքրքիր են դարձել նրա հաջողությունները, ցանկություն չունեք ավելորդ անգամ նրան մի քաղցր խոսք գրելու կամ հաջողություն մաղթելու խորհրդակցությանը։ Աջակցության և օգնելու ցանկության բացակայությունը խոսում են այն մասին, որ հարաբերությունները սպառել են իրենց։