Մեզանից յուրաքանչյուրի հետ ժամանակ առ ժամանակ լինում են արտասովոր իրադարձություններ։ Ոչ այն առումով, որ ինչ-որ փորձանքի մեջ ենք ընկնում կամ ճակատագրական բաների վկան ենք դառնում։ Ոչ, դրանք արտասովոր են մեր սովորական կյանքի ֆոնին։ Հաճախ մենք տեսնում կամ լսում ենք ինչ-որ անսովոր բան, բայց պարզապես ուշադրություն չենք դարձնում դրան: Բայց կան մարդիկ, ովքեր անմիջապես հանում են հեռախոսն ու նկարում, քանի որ եթե մեկին հետաքրքիր է, ուրեմն մյուսներին էլ անպայման կհետաքրքրի։
1. «Միկրոալիքային վառարանում տաքացնում էի աղաջուր դպրոցական փորձի համար և բաժակը երկու մասի բաժանվեց ուղիղ մեջտեղից»

2. «Ռոք համերգի ժամանակ ես նկատեցի մի տղայի, ով նստած էր հենց բեմի մոտ և թեյ էր պատրաստում խմբի անդամների համար»

3. Մանհեթենում Դաշնային պահուստային բանկի շենքի երեք կողմերում պատուհաններ չկան

4. «Իմ Kinder Bueno բատոնի բաժիններից մեկն ինչ-ինչ պատճառներով մնացել է առանց լցոնի»

5. «Ամուսնուս բիցեպսի երակը գեղեցիկ սիրտ է նկարում»

6. «Ես երբեք չեմ տեսել նման զարմանալի գունավորմամբ կարպ»

7. Այնքան հարցեր և այնքան քիչ պատասխաններ։ Ինչու՞ է ինչ-որ մեկը հյուսել եգիպտացորենը դաշտում

8. «Այսօր ես կիրակնօրյա դպրոցի վիտրաժներից մեկի վրա նկատեցի գեղեցիկ ավոկադոյի նկարը»

9. «Մեր մանկապարտեզի դաստիարակը երեխաների հագուստին կպչուն պիտակներ է փակցնում ծնողների համար: Օրինակ, որ վաղը պետք է նկար բերել»

10. «Ձեռքիս մատները երկարությամբ են դասավորված»

11. «Նախկինում դա KFC-ն էր, իսկ հիմա՝ մեքսիկական ռեստորան, և նրանք պարզապես ազգային տարազ են հագցրել գնդապետ Սանդերսին»

12. «Բնակարանումս հին ջեռոց ունեմ՝ այրիչներից մեկի փոխարեն ներկառուցված տապակով»

13. «Այս արագ սննդի կետը պատերին և՛ լավ, և՛ վատ կարծիքներ են փակցված»

14. Եվս մեկ անբացատրելի առեղծված։ Ինչո՞ւ է պետք որևէ մեկին պատառաքաղ կցել այս սյանը

15. «Մեկ կեղևում 5 գետնանուշ է հայտնաբերվել։ Դա այն չէ, ինչի վրա ես կցանկանայի ծախսել իմ բախտը»

16. «Հին տունը մասերով տեղափոխվում է նոր վայր։ Առաջին և երկրորդ հարկերն արդեն տեղափոխվել են, մնացել է տանիքը»








