Մարդկանց դուր գա, թե ոչ, բայց դաջվածքների նորաձևությունն ակտուալ է լինելու։ Երբեմն նկարները կարող են այնքան յուրօրինակ լինել, որ ապշում ես։ Եվ նույնիսկ թվում է, թե մարդիկ չեն հասկանում իրենց որոշման կարևորությունը։ Երբեմն մարդը գալիս է ոչ թե խորհրդանշական դաջվածք անելու, այլ կյանքի նշանակալից պահն իր մաշկի վրա ֆիքսելու նպատակով, որպեսզի միշտ հիշի այն։
Ես որոշեցի սև կատվի պատկեր անել, որն ինձ շատ դուր եկավ

Տղամարդն ամբողջ կյանքում վախենում էր ծաղրածուներից, և այս խնդիրը լուծեց հոգեբանի օգնությամբ։ Հիմա կարծես թե գերփոխհատուցել է և իրեն համապատասխան պատկերով դաջել

Կենդանիները շատ ավելի քիչ են ապրում, քան իրենց տերերը։ Նրանց հաճախ դժվար է լինում մոռանալը

Եղբայրը որոշեց նկար անել քրոջ հետ

Եվս մեկ դաջվածք հորինվեց կատվի հետ խաղալիս

Դաջվածքը ցույց է տալիս, որ մարդը լսողության խնդիր ունի

Սիրելի ընտանի կենդանու ևս մեկ պատկեր, որն այլևս չկա

Իսկ այս սիրունիկը ողջ և առողջ է, և ուրախանում է

Կարծես ֆոտոշոփ լինի: Բայց դա իրականում դաջվածք է

Տատիկը միշտ կերակրել է թոռնուհուն այս սպասքից։ Թոռնուհին որոշեց նույն պատկերով դաջվածք անել թևին, որպեսզի միշտ հիշի սիրելի տատիկի հոգատարությունը

Փոքրիկ ընկերն ապրել է 20 տարի։ Հիմա նա չկա, տանտիրուհին այս պատկերն է դաջել որպես հուշ

Իսկ սա սիրելի շան հետքն է

Որոշեցի կրկնել այն գծանկարը, որը պապիկս էր արել

Եղբայրն ու քույրը դաջել են նմանատիպ պատկերներ

Կարծես դաջվածք վարպետը հաշվի է առել կատվի յուրաքանչյուր մանրուք

Սա այն մռութն է, որն ուներ սիրելի պիտբուլը








