Փոքրիկ Էլլի Մեյի փրկության պատմությունն իսկապես զարմանալի է: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ անասնաբուժական կլինիկա հասցվեց սարսափելի կեղտոտ բրդոտ արարած, որն ընդհանրապես չէր կարողանում շարժվել։ Առաջին հայացքից նույնիսկ անասնաբույժների համար պարզ չէր, թե ինչ կենդանի է իրենց դիմաց։ Մանրակրկիտ զննումից հետո փորձագետները հասկացան, որ դա շուն է, սակայն առանց խուզելու հնարավոր չէր նրան զննել։

Էլլի Մեյի պատմությունը բավականին տխուր էր։ Շան տերը միայնակ պառավ էր։ Կնոջ մահից հետո նրա բնակարանը երկար ժամանակ փակ է եղել։ Ըստ երևույթին, ծեր կնոջ հարազատները չգիտեին, որ նա շուն ունի և պարզապես չէին նկատել ինչ-որ տեղ թաքնված Էլլի Մեյին։


Թե ինչպես է դժբախտ լքված կենդանին գոյատևել մի քանի ամիս, նույնպես առեղծված է մնացել։ Երբ Էլլի Մեյին հայտնաբերեցին, նրա ճանկերն ու խճճված մազերն այնքան էին աճել, որ թույլ չէին տալիս տեղաշարժվել։

Անասնաբույժներն ու խնամակալները համատեղ ձեռնամուխ եղան կենդանուն փրկելու գործին։ Մի քանի ժամ աշխատանք է պահանջվել, որպեսզի հեռացվի խճճված մազերի ողջ հսկայական զանգվածը։ Երբ շանն ամբողջությամբ մաքրեցին, պարզվեց, որ նա ուներ 5 կգ բուրդ՝ իր 4 կգ քաշով:

Իսկ կտրված ճանկերի երկարությունը հասնում էր 17 սմ-ի:

Պարզվեց, որ Էլլի Մեյը սիրունիկ փոքրիկ Շի-Ցու է: Նրա փայլուն փոքրիկ աչքերի երախտապարտ հայացքը գրեթե արցունքներ առաջացրեց ողջ անձնակազմի մոտ։

Փոքրիկը դեռ պետք է բուժվեր թերսնուցման և վարակների պատճառով, սակայն նա իսկական մարտիկ էր։

Տեսեք, թե ինչպիսի տեսք ունի այս գեղեցկուհին փրկվելուց երկու շաբաթ անց:



























