Նրանք միշտ անում են այն, ինչ իրենց հարմար է։ Եվ ոչ, թագը նրանց չի ճնշում։
Կենդանակերպի այս նշանները հայտնի են իրենց եսակենտրոնությամբ և միայն իրենց հարմար բաներ անելու սովորությամբ:
Խոյ
Խոյերը հայտնի են իրենց համառությամբ։ Ինչ մտածեն, անպայման կանեն։ Նրանք կհասնեն իրենց նպատակներին, և նրանց համար կարևոր չէ, թե քանի «դիակ» են թողնում իրենց հետևում։ Խոյերը մտածում են միայն իրենց և իրենց նպատակների մասին:
Ցուլ
Ցուլերը կանեն ամեն ինչ, որպեսզի բոլորի ուշադրությունը հրավիրեն իրենց խնդիրների վրա։ Նա կարծում է, որ այն, ինչ կատարվում է իր կյանքում, շատ ավելի կարևոր է, քան իրեն շրջապատող մարդկանց խնդիրները։ Ու թեև այս նշանի ներկայացուցիչները վստահելի են և լավ ընկերներ, շատերին զայրացնում է փոխզիջման գնալու չցանկանալը։
Առյուծ
Այս նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց ուռճացված ինքնագնահատականով և ամեն ինչ ուռճացնելու սովորությամբ։ Ինչ էլ որ անի Առյուծը, նա իրեն լավագույնն է համարում։ Նա կարիք ունի ուրիշների ուշադրությանը, այն էլ՝ անսահմանափակ քանակությամբ։ Նրա համար կարևոր է նաև զգալ, որ իրեն պետք են։ Ինքնահաստատվելով՝ Առյուծներն իրենց ամբարտավան են պահում։
Այծեղջյուր
Այս նշանի մարդիկ այնքան են սիրում իրենց, որ հավատում են, որ իրենց կարծիքը միակ ճշմարիտն է։ Հենց Այծեղջյուրը սկսի կասկածել իր որոշման կամ արարքների ճշտության վրա, իրավիճակը, ասես կախարդանքով, այնպես կստացվի, որ շրջապատում բոլորը մեղավոր կլինեն… բացի իրենից:



























