Հարսնացուն իր իսկ հարսանիքին ստիպեց փեսային լաց լինել, բայց երջանկությունից։ Մենք որոշեցինք պատմել այս հուզիչ պատմությունը:
Չելսի Հիլլին սպասում էր կյանքում ամենակարեւոր ու ամենաերջանիկ իրադարձությանը՝ հարսանիք սիրելիի հետ։ Աղջիկը վաղուց էր պատրաստվում դրան և այդ օրը շատ էր ցանկանում իրականացնել իր ևս մեկ երազանք՝ ինքնուրույն մոտենալ խորանին:

Բանն այն է, որ 2010 թվականին Չելսին վթարից հետո անդամալույծ դարձավ` մարմնի ստորին հատվածը չէր շարժվում։ Չնայած դա աղջկան շղթայեց անվասայլակին, սակայն դա նրան չզրկեց կամքի ուժից, լավատեսությունից ու ազատությունից։ Նա դարձավ հաշմանդամների պաշտպան, ակտիվիստ և նույնիսկ անվասայլակով պարային ակումբի հիմնադիր:

2014 թվականին Չելսին հանդիպեց Ջեյ Բլումֆիլդի հետ։ Նա սիրահարվեց աղջկան, որոշ ժամանակ անց ամուսնության առաջարկ արեց։ Սիրելիի սահմանափակ հնարավորությունները նրան չէին վախեցնում։ Նա պատրաստ էր ամբողջ կյանքն անցկացնել Չելսիի հետ։ Եվ նա սկսեց պատրաստվել հարսանիքին և ամեն գնով որոշեց սեփական ոտքերով մոտենալ խորանին։

Հիլլին անհրաժեշտ էր հատուկ անիվավոր հենարան, որը զարդարված էր հարսանեկան ոճով։ Աղջկա ոտքերի համար նաև ամրացնող կոնստրուկցիաներ են պատրաստվել, որոնք օգնել են նրանց ուղիղ դիրքում պահել։ Եվ նույնիսկ հարսնացուի հանդերձանքը հարմարեցված էր կարևոր իրադարձության համար. այն ուներ հանվող կիսաշրջազգեստ, որը հեշտությամբ կարելի էր բացել, որպեսզի աղջիկը նստեր անվասայլակին:

Նրա հոգատար հայրն օգնեց նրան հաղթահարել սիրելիի մոտ տանող դժվարին ճանապարհը: Եվ երբ փեսան տեսավ, որ հարսնացուն իր ոտքերով է գալիս դեպի իրեն, չկարողացավ զսպել երջանկության արցունքները։ Ինքը՝ աղջիկը, նույնպես աներևակայելի երջանիկ էր։ Ավելի ուշ նա ասաց, որ հավերժ հիշում է այս պահերը, քանի որ դրանք առանձնահատուկ են։ Նա շատ ուրախ է, որ կարողացել է կանգնել Ջեյի կողքին։ Ու թեև հաշմանդամությունը, ըստ Հիլլի, իրենից որևէ կարևոր բան չի խլել, նա շատ էր ուզում տեսնել սիրելիի դեմքը և զգալ նրա շունչը նրա կողքին։

Չելսիի հարսանիքը լուսանկարել է լուսանկարիչ Աշա Բեյլին։ Նա ֆիքսել է բոլոր ամենահիշարժան պահերը և Instagram-ի իր հաշվում տեղադրել գեղեցիկ նկարներից ստեղծված սլայդ։ Տեսանյութը հաշված ժամերի ընթացքում բազում հավանումներ ու մեկնաբանություններ է հավաքել։ Այս օրը միանշանակ շատ կարևոր էր Չելսիի և Ջեյի համար:



























