Սպիտակը համարվում է ամենաազնիվ գույնը, որը խորհրդանշում է մաքրությունը: Բայց ոչ բոլորն են որոշում այն կրել, քանի որ գույնը բավականին հեշտությամբ կեղտոտվում է, և ցանկացած մուգ կետ կամ բիծ անմիջապես նկատելի է դառնում իրի վրա: Պատկերացրեք, եթե ձեր սպիտակ հագուստի վրա գինի թափվեր։ Ի՞նչ կանեիք դուք։ Անշուշտ շատերը պարզապես կգնային տուն և կփոխեին հագուստը։ Բայց Էլեոնորա Ուոլթոն անունով մրցարշավորդուհին ամենևին էլ չշփոթվեց, և նրա հագուստի վրա թափված գինին չամաչեցրեց գեղեցկուհուն:



Էլեոնորան միջոցառմանը գնաց գեղեցիկ հագնված, բայց դեռ երկու ժամ չէր անցել, նա գինի լցրեց իր սպիտակ հագուստի վրա։ Աղջիկը բոլորովին չվշտացավ և օգնության կանչեց ընկերուհուն, որն էլ իր հերթին կրեատիվի հրաշքները ցուցադրեց։
Աղջիկները մտածեցին, որ եթե գինին թափվել է և հնարավոր չէ լվանալ, ապա դրանից Pretty Little Thing-ի համար հերթական մոդայիկ պրինտ կպատրաստեն։ Սա գունավոր և արտասովոր հագուստի բրիտանական ապրանքանիշ է:

Էլեոնորայի ընկերուհին վերցրեց ևս մեկ շիշ գինի և այն մասամբ լցրեց գեղեցկուհու ամբողջ հանդերձանքի վրա, որպեսզի զվաճալի պրինտ ստանա և ինչ-որ կերպ դուրս գա իրավիճակից: Ի դեպ, շատ թույն ու անսովոր ստացվեց, իսկ ամենակարևորը՝ շատ դրական։

Նրանք անմիջապես սոցցանցերում կիսվեցին իրենց գաղափարի լուսանկարներով: Շատերն աջակցեցին աղջիկների ստեղծագործ և զվարճալի գաղափարին և սկսեցին գովել նրանց իրենց հնարամտության համար:
Գործընթացն այսպիսի տեսք ուներ և նաև շատ զվարճալի էր։


Իհարկե, կային այնպիսիք, որոնց ընդհանրապես դուր չեկավ այդ գաղափարը, և նրանք բարձրաձայնեցին դրա մասին։ Բայց, ընդհանուր առմամբ, աղջիկների հնարքը միայն զվարճացրեց մարդկանց։



























