Միգուցե դեռ կա հնարավորություն… Ահա թե ինչին են այդքան հուսահատ հավատում:
Երևի դեռ կա հնարավորություն… Ահա թե ինչին են այնքան հուսահատ հավատում կենդանակերպի այս 4 նշանները հարաբերությունները խզելուց հետո, որը չեն ցանկանում վերջ տալ։ Նրանք պարզապես չեն կարողանում հաշտվել սիրելիի կորստի հետ:
Խեցգետին (հունիսի 21 – հուլիսի 22)
Խեցգետինները հայտնի են հարաբերություններում իրենց մոլուցքով: Եվ ընդմիջումից հետո էլ այս պահվածքը չի փոխվում։ Այս մարդիկ պարզապես չեն կարողանում բաց թողնել:
Խեցգետինը չի ցանկանում բաց թողնել իր այն համոզմունքը, որ ցանկացած իրավիճակ կարելի է փրկել: Նա կարծում է, որ լուծման բանալին կայանում է նրանում, որ փորձում է իր կողակցին ավելի շատ սեր, կիրք և հոգատարություն տալ: Սակայն այդպես հազվադեպ է ստացվում, քանի որ Խեցգետինը սկսում է «խեղդել» զուգընկերոջը։
Կարիճ (հոկտեմբերի 23 – նոյեմբերի 21)
Կարիճն ատում է պարտվելը։ Եթե ինչ-որ մեկը նրան վանում է, նա դա ընդունում է որպես ուժեղ վիրավորանք։ Նույնիսկ հարաբերությունների խզումից հետո Կարիճը դեռ չի կարողանում բաց թողնել նախկին զուգընկերոջը:
Մերժումը գին ունի, և Կարիճն ամեն ինչ կանի, որպեսզի համոզվի, որ իրեն վիրավորողը կպատժվի։ Ինչպես ասում են, վրեժխնդրությունը ճաշատեսակ է, որը լավագույնս մատուցվում է սառը վիճակում: Այսպիսով, պատրաստվեք սառցե դարաշրջանին։
Այծեղջյուր (դեկտեմբերի 22 – հունվարի 19)
Այծեղջյուրն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում ռոմանտիկ հարաբերությունների մեջ մտնելուն։ Սկզբում նա շատ ու ջանասիրաբար է մտածում այդ մասին և հետո միայն անցնում գործի։ Հետևաբար, եթե հարաբերությունները փլուզվեն, Այծեղջյուրները բաժանումը ընկալում են որպես անձնական բան, քանի որ այս նշանի տակ ծնվածները հակված չեն սխալվելու:
Այծեղջյուրը մեծ ջանք ու էներգիա է ծախսում հասկանալու համար, թե ինչն է առաջացրել խնդիրը, և փորձում է շտկել այն։ Մեկ ուրիշը գուցե հանձնվեր, բայց ոչ Այծեղջյուրը:
Կշեռք (սեպտեմբերի 23 – հոկտեմբերի 22)
Կշեռքների սիրախաղը շատ լավ հարաբերությունների խզման պատճառ է հանդիսանում։ Բայց երբ բաժանվում են, նրանք այդքան հեշտությամբ չեն հանձնվում: Կշեռքները չափազանց կախված են իրենց զուգընկերոջից։ Բացի այդ, նրանց անհատականության այդ հատկանիշը, որն այս նշանի ներկայացուցիչներին դարձնում է հիանալի բանակցողներ, չի ընդունում անձնական կյանքում հակամարտությունը լուծելու անհնարինությունը:
Կշեռքները հպարտորեն իրենց անվանում են խաղաղարար և ամեն ինչ կասեն կամ կանեն հարաբերությունները փրկելու համար: Եվ այս փորձերը կշարունակվեն նույնիսկ անվերադարձ կետն անցնելուց հետո էլ։



























