Հնդիկ բորտուղեկցորդուհու պատմությունը, ով փրկել է 360 ուևորի

Վերջին ուժերով նա երեխաներին հանեց ինքնաթիռից, հետո մահացավ։

Հնդկաստանից 23-ամյա բորտուղեկցորդուհի Նիրյա (Նիրջա) Բհանոտը զոհաբերել է իր կյանքը՝ փրկելով 360 ուղևորի։ Դա տեղի է ունեցել Պակիստանի Կարաչի քաղաքում։

PAN AM 73 ինքնաթիռն առևանգել էին ահաբեկիչները։ Բորտուղեկցորդուհին չի խառնվել և կարողացել է անմիջապես զգուշացնել օդաչուներին։ Նրանք տարհանվեցին փախուստի լյուկի միջոցով, որպեսզի օդանավը չկարողանան բարձրացնել օդ։

Ինքը՝ Նիրիան, մնաց սրահում։ Ահաբեկիչներն ամերիկացիներին մահապատժի ենթարկելու համար պահանջեցին բերել բոլոր ուղեւորների անձնագրերը։ Համարձակ բորտուղեկցորդուհին աղբարկղում և նստատեղերի տակ թաքցրեց ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձանց փաստաթղթերը։

Դրա շնորհիվ նրանք ողջ մնացին։

Երբ Պակիստանի ոստիկանությունը սկսեց գրոհել, և ահաբեկիչները սկսեցին պատասխան կրակել, Նիրիային հաջողվեց ինքնուրույն տարհանել ինքնաթիռից ուղեւորներին։ Նա արդեն ուզում էր դուրս գալ, բայց վերջին պահին սրահում տեսավ ևս երեք երեխայի՝ թաքնված նստատեղերի տակ։

Մինչ բորտուղեկցորդուհին դուրս էր բերում երեխաներին, ահաբեկիչները նկատեցին նրանց ու սկսեցին կրակել։ Աղջիկը ծածկեց երեխաներին և մահացու վիրավորվեց։

Վերջին ուժերով նա երեխաներին դուրս է բերել ինքնաթիռից, իսկ հետո մահացել։