Այս հին հրեական առակը շատերը պետք է հաշվի առնեն

Իմաստուն է։

Ժամանակին ապրում էր մի աղքատ հրեական ընտանիք։ Երեխաները շատ էին, բայց գումարը քիչ էր։ Խեղճ մայրը քրտնաջան աշխատում էր՝ եփում էր, լվանում, բղավում, վզակոթերին տալիս ու բարձրաձայն բողոքում կյանքից:

Վերջապես, ուժասպառ, նա գնաց ռաբբիի մոտ՝ խորհուրդ ստալու. ինչպե՞ս դառնալ լավ մայր։

Նա մտախոհ հեռացավ նրա մոտից։ Այդ ժամանակվանից նրան կարծես փոխած լինեին։ Չէ, ընտանիքում փող չհայտնվեց։ Եվ երեխաներն ավելի հնազանդ չէին դարձել։ Բայց հիմա մայրը նրանց չէր հանդիմանում, և ընկերական ժպիտը չէր հեռանում նրա դեմքից:

Շաբաթը մեկ անգամ նա գնում էր շուկա, և երբ վերադառնում էր, ամբողջ երեկո փակվում էր իր սենյակում:

Երեխաներին տանջում էր հետաքրքրությունը։ Մի անգամ արգելքը խախտեցին ու նայեցին մորը։ Նա նստած էր սեղանի մոտ և … թեյ էր խմում քաղցր ցիտներով:

«Մայրիկ, ինչ ես անում: Իսկ մե՞նք,- վրդովված բղավեցին երեխաները։

«Ըհ՛ն, մի րոպե երեխաներ», – պատասխանեց նա լուրջ։ «Ես ձեզ համար երջանիկ մայրիկ եմ ստեղծում»: