Այն պահին, երբ նա հասկանա, որ ուշադրություն մուրալը նվաստացուցիչ և անիմաստ է, նա կդադարի պայքարել այս հարաբերությունների համար…
Անտեսեք նրան այնքան, որքան ցանկանում եք: Դա ձեր իրավունքն է։ Բայց հետո մի զարմացեք, երբ նա հասկանա, որ նա ավելիին է արժանի և առաջ է գնում կյանքի ճանապարհով, բայց առանց քեզ:
Ցանկացած մարդ, ով ամբողջ սերն ու ուշադրությունը տալիս է զուգընկերոջը, շատ է վիրավորվում, երբ ի պատասխան նրան անտեսում են: Այնպես որ դադարեք նայել ձեր սմարթֆոնի էկրանին: Ավելի լավ է նայեք այդ անհավանական կնոջը, ով ձեր կողքին է: Ամենայն հավանականությամբ, երբ նա պատրաստվում է հանդիպել ձեզ, նա մի քանի ժամ է ծախսում հագուստ ընտրելով և դիմահարդարվելով, որպեսզի լինի ձեզ համար ամենագեղեցիկը և ամենացանկալին… Իսկ դուք դա չեք էլ նկատում։
Նրա խոսքերին ձեռք թափ տալու փոխարեն, ուշադիր լսեք դրանք։ Եթե ձեր կնոջը բավարար ուշադրություն չդարձնեք, կարող եք կորցնել լավագույն մարդուն, ով երբևէ մտել է ձեր կյանք: Դուք կարող եք պարտվել միայն այն պատճառով, որ ստիպում եք նրան անտեսված զգալ:
Երբ անտեսում ես կնոջը, նա աստիճանաբար սկսում է վարժվել առանց քեզ կյանքի:
Որքան ավելի շատ եք նրան ընդունում որպես այդպիսին, այնքան նա հասկանում է, որ կարող է առանց ձեզ էլ ապրել, բառիս բոլոր իմաստներով: Նա գիտի, որ եթե իրեն սիրեին, նա կլիներ ձեզ համար աշխարհի ամենակարևոր մարդը: Ձեր «հոգու ընկերը», ձեր ընկերուհին, ում հետ կարող եք կիսվել ձեր ամենաներքին բաներով և՛ երբ լավ եք զգում, և՛ վատ: Հարաբերությունների մեջ մտնելով՝ այս կինն ամենևին չէր երազում մոխրագույն մկան կյանքի մասին, որը հանգիստ նստած էր իր անկյունում, մինչ դուք գնում եք ձեր գործով:
Դուք կարող եք ենթադրել, որ նա երբեք չի հեռանա, քանի որ սիրում է ձեզ: Այո, նա իսկապես սիրում է ամբողջ սրտով, բայց գիտի իր արժեքը: Այն պահին, երբ նա հասկանա, որ ուշադրություն մուրալը նվաստացուցիչ և անիմաստ է, նա կդադարի պայքարել այս հարաբերությունների համար։
Եվ երբ նա զգա, որ դուք այլևս չեք հարգում իրեն, նա կհեռանա։ Ոչ ոք չպետք է իրեն անտեսված զգա մեկի կողմից, ում սիրում է ամբողջ սրտով: Այսպիսով, եթե դուք իսկապես ցանկանում եք ապագա ունենալ, արժե ջանք թափել և ցույց տալ նրան, որ նա ձեզ համար նույնքան նշանակություն ունի, որքան դուք նրա համար:
Հրավիրեք նրան ժամադրության։ Անկեղծ հաճոյախոսություններ արեք։ Մի կողմ դրեք ձեր հեռախոսը և տվեք նրան ձեր անբաժան ուշադրությունը: Եվ երբեք առիթ մի տվեք ձեր կնոջը մտածելու, թե արդյոք նա ավելի երջանիկ կլիներ առանց ձեզ: Որովհետև… եթե դա տեղի ունենա, դուք նույնիսկ չեք նկատի, թե ինչպես կմնաք նրա անցյալում:



























