Այն, ինչ պետք է լինի քոնը, երբեք քո կողքով չի անցնի

Երբեմն, երբ թույլ ես տալիս, որ իրերն իրենց ընթացքն ունենան, տիեզերքը քեզ ցույց է տալիս լավագույն ճանապարհը:

Ես ստիպված էի շատ մարտերի ու պայքարի միջով անցնել, մինչև հասկացա, որ երջանկությունը ոչ միշտ է ծնվում է պայքարում:

Դեռևս կան խնդիրներ, անհաջողություններ և փոփոխություններ իմ կյանքում, բայց, այնուամենայնիվ, ես ինձ իսկապես երջանիկ եմ զգում։ Երախտագիտության մասին հիմա չեմ գրի, թեև դա երջանիկ մարդ լինելու գրավականներից մեկն է։ Բանն այն է, որ ես թողեցի այն բաները, որոնք չպետք է իմը լինեին և գիտակցաբար թույլ տվեցի, որ ամեն ինչ իր հունով գնա։

Ես ստիպված էի անցնել կյանքի բավականին լուրջ հիասթափությունների միջով: Ես բաց թողեցի մի շարք հնարավորություններ, որոնց մասին երազել էի այսքան ժամանակ, չկարողացա տեղավորվել աշխատանքային միջավայրում, որը կարծում էի, որ իդեալական էին և ստիպված էի խզել շփումն իմ որոշ սիրելիների հետ:

Ես ինձ զգացի ընկճված, շփոթված և կորցրել էի հավատը կյանքի հանդեպ: Իհարկե, ես փորձում էի ամեն ինչ շտկել և ինձ հավաքել, բայց կյանքը չլավացավ։ Եվ ինչ-որ պահի որոշեցի կանգ առնել…

Եթե ​​Տիեզերքն ինձ չի տվել այն, ինչի մեջ ես դրել եմ իմ ողջ ուժը, ապա այս բաներն ուղղակի իմը չպետք է լինեին: Երևի ես արժանի էի ավելի լավ բանի, քան այն ամենը, ինչ կորցրել եմ իմ կյանքի այս ժամանակահատվածում:

Ես թույլ տվեցի, որ իրերն իրենց հունով գնան: Սկզբում հեշտ չէր, բայց ես ձգտում էի սովորել ընդունել իրականությունն ու իմ հանդիպած հիասթափությունները:

Ես ինձ կոտրված էի զգում, բայց որոշեցի միանգամից մի քանի կարևոր որոշում կայացնել՝ թողեցի աշխատանքս և բաց թողեցի այն մարդուն, ում շատ էի սիրում, բայց ով միայն օգտագործում էր իմ զգացմունքները իր համար։ Այդ պահին ես կոտրեցի այն շրջանակը, որն ինձ ստիպում էր տառապել, թեև դա իմ կյանքի ամենադժվար պահերից մեկն էր:

Ես սկսեցի անել այնպիսի բաներ, որոնք իսկապես սիրում եմ: Կամաց-կամաց բացվեցի այն ամենի հանդեպ, ինչ ինձ պետք է առաջարկեր կյանքը և չփորձեցի փոխել խաղի կանոնները: Եվ որքան էլ զարմանալի է, հիմա ես ունեմ մի աշխատանք, որը սիրում եմ, շրջապատված եմ ոգեշնչող ու առատաձեռն մարդկանցով։ Եվ իմ կյանքում հայտնվեց մի մարդ, ում կողքին ես երջանիկ եմ։

Երբեմն, երբ թույլ ես տալիս, որ իրերն իրենց ընթացքն ունենան, Տիեզերքը քեզ ցույց կտա լավագույն ճանապարհը: Մենք չափազանց տարված ենք այն գաղափարով, որ հասնենք նրան, ինչ մենք համարում ենք մեզ համար իդեալական, թեև գուցե այս ամենը երջանկություն չբերի։

Փորձելով պարտադրել մի բան, որը երբեք չպետք է ձերը լիներ, միայն ցավ է պատճառում: Դուք պետք է հավատաք, որ յուրաքանչյուր կորուստ կարող է հանգեցնել այնպիսի բաների, որոնք ավելի լավն են ձեզ համար: Էլ չեմ ասում մի անհանգստացեք նրանց համար, ովքեր որոշում են հեռանալ ձեր կյանքից: Ի վերջո, այն մարդիկ, ովքեր իսկապես սիրում են քեզ, կմնան քո կողքին, ինչ էլ որ լինի:

Ի վերջո, պետք է միշտ հիշել։ Այն, ինչ պետք է լինի քոնը, երբեք չի անցնի քո կողքով: