Մեծ Բրիտանիայում՝ Ֆլիթվուդ քաղաքից ոչ հեռու, հայտնաբերվել է 19-րդ դարի լքված կալվածք, որի ներսում մթնոլորտը մնացել է «կենդանի»։

Գտածոն կիսվել է լուսանկարիչ-հետազոտող Դին Սլեյդերի կողմից: Նրա հոբբին լքված շենքեր փնտրելու նպատակով շրջել երկրով մեկ, ուսումնասիրել դրանք և լուսանկարել։ Բայց այս գյուղական կալվածքն ամենաշատն է տպավորել լուսանկարիչին:

Զարմանալի է, որ 70 տարվա ընթացքում ֆերման ոչ միայն չի փլուզվել, այլ նույնիսկ շատ լավ վիճակում է մնացել։ Դրսից շենքն այնպիսի տեսք ունի, կարծես հիմա ինչ-որ մեկը կարող է այնտեղ ապրել։ Բայց ամենասարսափելին ու միաժամանակ հուզիչն իր ներսում տիրող իրավիճակն է։ Տունը լցված է առարկաներով ու կենցաղային իրերով, որոնք դասավորված են այնպես, ասես վայրկյան առաջ այս սենյակում կյանքը եռում էր։ Սակայն այս տպավորությունը ցրվում է փոշու առատությամբ և քայքայվող պաստառներով։ Այս ամբողջ պատկերն այնպիսին է, ասես նրանք հենց նոր են դուրս եկել տնից՝ թողնելով ամեն ինչ:

Շատ փաստեր վկայում են այն մասին, որ հայտնաբերված կալվածքը պատկանում է 50-ականներին։ Այդ մասին են վկայում այն ժամանակվա տիպիկ ինտերիերը և թողած թերթը՝ թվագրված 1950 թ.

Բացի այդ, Դինը ֆիքսել է ամբողջ միջավայրը, որը տեսել է ներսում։ Լուսանկարներում դուք կարող եք տեսնել մանկական խաղալիքներ, մանկասայլակ, կահույք՝ այս ամենը մնացել է անձեռնմխելի:

Սլայդերը մեծապես հետաքրքրվել է առեղծվածային «ուրվականների տնով» և որոշել է հետաքննել դրա պատմությունը: Տեղի բնակիչների հետ զրուցելուց հետո լուսանկարիչը պարզել է, որ տանը նախկինում եղել է մի ընտանիք՝ ոմն Մերի Քաուել և նրա երկու որդիները։ Կարծիք կա, որ եղբայրները միմյանց հետ կոնֆլիկտ են ունեցել, ինչի պատճառով մոր մահից հետո որոշվել է կալվածքը չժառանգել նրանցից ոչ մեկին։



























