Հավանաբար բոլորս կյանքում թեկուզ մեկ անգամ, բայց լսել ենք արտահայտությունը, որ արտաքինը գլխավորը չէ։ Որոշ չափով դա այդպես է։ Բայց, այնուամենայնիվ, պետք չէ անտեսել արտաքինը, հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Միևնույն է, գեղեցիկ հանդերձանքով և շպարով յուրաքանչյուր կին իրեն ավելի ինքնավստահ կզգա։ Եվ հակառակը, նորից աճած արմատները կամ կազմվածքին չհամապատասխանող զգեստը հավերժ կփչացնեն տրամադրությունը։


Ոճաբան Քրիստոֆեր Հոփքինսի կոչումը կանանց կերպարանափոխելն է, նրանց նման փոփոխություններով վստահություն ու ուրախություն հաղորդելը։ Այս անգամ նրա մոտ է եկել 60-ամյա Դեբբին, ով երկար տարիներ ժամանակ չէր գտնում իր մասին հոգ տանելու համար։ Արդյունքում նա սկսեց տարիներից շատ ավելի մեծ երևալ:

Քրիստոֆերը ցանկանում էր ամբողջությամբ փոխել Դեբիի կերպարը, ինչին նա համաձայնվեց և վստահեց վարպետին։ Ճյուղավորված մազերը կտրեցին, իսկ արմատները ներկեցին բաց երանգով։ Ի դեպ, այս գույնը շատ սազեց Դեբիի դեմքին և մի քանի տարով «երիտասարդացրեց» նրան։ Պատկերը համալրվեց պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ։

Սկզբում Դեբին նույնիսկ հայելու մեջ չէր ճանաչում իր արտացոլանքը:

Բայց մի քանի րոպե անց նա ժպտաց, կինն ասում է, որ նույնիսկ չէր էլ կասկածում, որ կարող է այդքան գեղեցիկ լինել։



























