Էմմի Աբրահամսոնը գրող է Շվեդիայից, նա գտել է իր զուգընկերոջը փողոցում՝ բառիս բուն իմաստով։ Ամերիկացի Վիկ Կոկուլան անօթևան էր և վատ սովորություններ ուներ, սակայն Էմմիի հետ ծանոթանալուց հետո նրա կյանքը կտրուկ փոխվեց։ Այս պահին զույգը երկու երեխա ունի, և կինը նույնիսկ գիրք է գրել իր անսովոր սիրո պատմության մասին։

2006 թվականին Էմմի Աբրահամսոնն այցելեց Ամստերդամ։ Մի օր, քայլելիս, նա նստեց նստարանին, հետո մի անօթևան` Վիկ անունով, մոտեցավ նրան և հարցրեց, թե ժամը քանիսն է։ Զարմանալի էր, հսկայական ժամացույց էր կախված այդ նստարանի վերևում: Էմմին հասկացավ, որ իրեն շատ էր գրավում այս տղամարդը, չնայած այն հանգամանքին, որ նա կեղտոտ էր և շատ վատ հոտ էր գալիս:

«Ես անմիջապես հասկացա, որ նա անօթևան է։ Նա ամբողջապես կեղտոտ էր, իսկ մազերն ու մորուքը յուղոտ էին։ Բայց մենք սկսեցինք խոսել, և ես նկատեցի, որ նա ունի ամենագեղեցիկ շագանակագույն աչքերը, որ երբևէ տեսել եմ։ Եվ նա անմիջապես ստիպեց ինձ ծիծաղել», – հիշում է Աբրահամսոնը։
Ե՛վ տղամարդը, և՛ կինը փոխադարձ համակրանք զգացին և պայմանավորվեցին հինգ օրից հանդիպել նույն տեղում։

Վիկի պատմությունն այսպիսին է։ Մի քանի տարի առաջ նա եկել էր Ամերիկայից Եվրոպա ճամփորդելու, բայց նրա փողերը արագ վերջացան:
«Փողը սպառվեց ավելի շուտ, քան ես սպասում էի, և ես ժամանակ չունեի անելու այն ամենը, ինչ պլանավորել էի: Ուստի ես ինքս ինձ ասացի. «Լավ, ես դա կանեմ առանց փողի»:

Տղամարդը սկսել է մուրացկանություն անել, նա քնել է փողոցում և ի վերջո սկսել է ալկոհոլ խմել։ Ամեն ինչ չընթացավ այնպես, ինչպես նա էր նախատեսել։ Եվ Վիկը հասկացավ, որ ինքը պարզապես վերածվել է անտուն հարբեցողի։
Հինգ օր անց Աբրահամսոնն ու Կոկուլան, ինչպես պայմանավորվել էին, հանդիպեցին նույն նստարանին, ինչ առաջին անգամ, նրանք ամբողջ օրը միասին անցկացրեցին։ Բայց ժամանակն էր, որ Էմմին վերադառնար Վիեննա, որտեղ ապրում էր։ Հույս ունենալով, որ նրանք նորից կհանդիպեն, կինը թողեց Վիկին իր հեռախոսահամարը և թռչեց տուն։ Որոշ ժամանակ անց հեռախոսը զանգեց…

«Ես չգիտեի, թե երբևէ նորից կտեսնեմ նրան, բայց ես իսկապես հույս ունեի դրա վրա և չէի կարող դադարել մտածել նրա մասին: Երեք շաբաթ անց ես դարձա 30 տարեկան, այդ օրը իմ հեռախոսը զանգեց, ես վերցրեցի հեռախոսը և լսեցի Վիկի ձայնը. «Ես այստեղ եմ»: Նա եկավ Վիեննա ինձ համար, և այդ ժամանակվանից մենք միասին ենք»,- ասաց Էմմին։

Հարսանիքը տեղի է ունեցել հին ամրոցում։ Իր սիրելիի աջակցության շնորհիվ Վիկն աշխատանքի անցավ` նա էլեկտրիկ է։ Զույգը երեխաներ ունեցավ՝ երկվորյակներ Դեստան և Թիլը։

Ոգեշնչված իր սիրո պատմությունից՝ Էմմին գրեց «Ինչպես սիրահարվել թփուտում ապրող տղամարդուն» գիրքը:
Ի՞նչ կարծիքի եք այս անսովոր զույգի մասին:



























