Ահա թե իրականում ինչ է նշանակում առավոտյան հաղորդագրությունը

Հետաքրքիր

Սա վկայում է այն մասին, որ դուք կատարել եք ձեր ընտրությունը։ Իսկ սերն առաջին հերթին ընտրություն է։ Իսկ առավոտյան հաղորդագրությունը հիշեցնում է դիմացինին. «Ես ընտրում եմ քեզ»:

«Բարի լույս, գեղեցկուհի»

Դա այնքան հեշտ է: Ընդամենը մի քանի բառ։

Ընդամենը մի քանի բառ, որոնք իրականում շատ ավելին են, քան պարզապես բառեր: Դա նման է ինչ-որ մեկին ասելու. «Դու առաջին մարդն ես, ում հետ այսօր ուզում եմ խոսել»։

Դա նշանակում է ինչ-որ մեկին ասել. «Դու առաջին մարդն ես, ում մասին մտածում եմ, երբ առավոտյան արթնանում եմ: Ով թանկ է ու շատ կարևոր։ Ամենակարևորը, ամենաթանկը: Ահա թե ինչու եմ գրում քեզ»։

Դա նշանակում է ինչ-որ մեկին ասել. «Աշխարհում ամեն ինչից առավել ես ուզում եմ քեզ հետ լինել: Եվ այդպես միշտ կլինի»։

Դա նշանակում է սիրով արագացնել ինչ-որ մեկի սրտի բաբախյունը։ Երջանկությունից։ Այն գիտակցումից, որ ինչ-որ մեկը մտածում և հիշում է քեզ։

Սա ամենաքաղցր հաճոյախոսությունն է, որը ստիպում է ձեր սիրելիին ծաղկել աշխարհի ամենագեղեցիկ ժպիտով: Դուք դա կզգաք նույնիսկ հեռվից։

Ահա թե ինչի մասին է մտածում նա, ում սիրում ես, նախքան քնելը։ Ահա թե ինչ է նա հիշում արթնանալուն պես։

Սա նշանակում է ինչ-որ մեկին ասել. «Ես ուզում եմ, որ քո օրը լավ սկսվի, նույնիսկ եթե դու ունես շատ դժվարություններ և խնդիրներ: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի։ Ի վերջո, ես այնքան անկեղծորեն, այնքան ջերմեռանդորեն եմ ցանկանում դա:

Այսպիսով, այս հաղորդագրություններն ավելին են, քան պարզապես Բարի լույս։

Երբ առաջին բանը, որ անում եք, երբ արթնանում եք, առավոտյան հաղորդագրություն գրելն է սիրելիին, ապա ասում եք. «Դու շատ կարևոր ես, շատ սիրելի, ինձ համար շատ հարազատ»։

Շատ հեշտ է մոռանալ մեզ համար թանկ մարդկանց մասին օրերի ու խնդիրների շրջափուլում։ Մենք բոլորս անընդհատ շտապում ենք, խնդիրներ ենք լուծում, անհանգստանում կարիերայի և այլ բաների մասին, և նրանք հետին պլան են մղվում…

Առավոտյան հաղորդագրությունը ձեզանօց ընդամենը մի քանի րոպե կխլի: Դա շատ չէ, բայց դա իսկապես մեծ նշանակություն ունի այն մարդու համար, ով ստանում է այն:

Սա վկայում է այն մասին, որ դուք կատարել եք ձեր ընտրությունը:

Որովհետև սերն առաջին հերթին ընտրություն է։

Իսկ առավոտյան հաղորդագրությունը հիշեցնում է ձեր սիրելիին. «Ես ընտրում եմ քեզ»:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում