«Ես կենդանիներին այնքան եմ սիրում, որ չէի կարող թույլ տալ, որ նա մեռնի»:
Փեյթոն Դանկվորթը երբեք չէր պատկերացնում, որ մի օր միայնակ էշի խնամակալ մայր կդառնա, բայց սիրով ընդունեց այդ դերը: Եվ նրա բարությունը փոխեց նրա կյանքը:
Մի քանի ամիս առաջ Տեխասից ավագ դպրոցի աշակերտ Փեյթոնին զանգահարեց ընկերը, ով ապրում է ռանչոյում: Երբ նա ձի էր քշում, մոտակայքում նկատեց նիհարած էշի ձագի, որը չգիտես ինչու առանց մոր էր։ Տղան չկարողացավ իր մոտ ապաստան տալ կենդանուն, ուստի նա օգնություն խնդրեց Փեյթոնից:
«Նա հարցրեց՝ կուզենա՞մ փորձել փրկել նրան: Էշի վիճակն այնքան էլ լավ չէ,- ասաց ընկերս, նա կարող է գիշերը չլուսացնել։ Իսկ ես կենդանիներին այնքան եմ սիրում, որ չէի կարող թույլ տալ, որ նա մեռնի»:

Ահա այսպես Պեյթոնն առաջին անգամ հանդիպեց Ջեքին:
Նրա տանն առաջին գիշերն իսկապես դժվար էր։ Աղջիկը չլքեց Ջեքին՝ աստիճանաբար ծանոթացնելով նրան ուտելիքի հետ, առանց որի նա շատ երկար ժամանակ էր մնացել։
Շուտով նրանց ընկերությունը սկսեց ամրապնդվել։

Ջեքը գտավ իր տեղը։
«Առաջին անգամ էի էշի խնամում», – ասում է Փեյթոնը։

Բայց ամեն օր Ջեքն ավելի էր ուժեղանում, իսկ աղջիկն իդեալական մայր էր դառնում:
«Ջեքը ցույց տվեց, որ հույսը դնում է ինձ վրա։ Եվ իսկապես այդպես է։ Նա երկու ժամը մեկ մեկ շիշ ուտելիք է ստանում, և երբ ես նրան կերակրում եմ, ուրախանում եմ»:
Կանոնավոր կերակրման, շատ սիրո և ջերմության շնորհիվ Ջեքը ծաղկեց։

Նա փրկվեց սովից, իսկ նրա կյանքի հանդեպ ծարավն անհավանական է:
Աղջկա տանը, բարեբախտաբար, էշի համար տեղ գտնվեց։ Իսկ Փեյթոնն ինքը որոշեց, որ ցանկանում է իր կյանքը նվիրել այլ կենդանիների խնամքին։



























