Կենդանակերպի 6 նշան, որոնք հեշտությամբ են վստահում

Խոյ: 

Կենդանակերպի 6 նշան, որոնք հեշտությամբ են վստահում

Խոյը վստահում է երեխայի նման, երբ մինչև ականջները սիրահարված է: Նա ցանկանում է հավատալ այդ սիրուն, նույնիսկ, երբ մարդիկ խնդրում են զգուշանալ: Սիրահարված Խոյն արհամարհում է իր ներքին ձայնը, որը նրան զգուշացնում է՝ հարկավոր է զգուշանալ:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ առաջ են շարժվում, առանց դադարի, առանց հաշվի առնելու ապացույցները, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է:

Նրանք չեն կարողանում լավ վերլուծել, հաշվարկել, կանխագուշակել, իսկ անձնական հարաբերություններում կորցնում են ինքնավերահսկողությունը, առողջ դատելու կարողությունը: Հենց այդ ժամանակ չափազանց հեշտ է խաբել Խոյին:

Խեցգետին:

Կենդանակերպի 6 նշան, որոնք հեշտությամբ են վստահում

Կյանքում կան իրադարձություններ, որոնք Խեցգետնին կարող են հատկապես խոցելի դարձնել: Բաժանման, տեղափոխության, մեծ վեճի, լուրջ հիվանդության կամ մտերիմ մարդու մահվան դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են չափազանց ընկալունակ և հեշտությամբ վստահող դառնալ:

Եթե շրջապատում որևէ մեկը լուրջ սթրես է ապրում, Խեցգետինը կանի հնարավոր ամեն բան՝ նրան մխիթարելու, ոգևորելու համար, քանի որ նա միրամտորեն կարծում է, թե մյուսներն էլ իրեն այդպես կվերաբերվեն:

Այսպիսի անկեղծությունը հաճախ է վերջանում հուսախաբությամբ, նրան օգտագործելով: Երբ Խեցգետինը շատ լարված, զգացմունքային վիճակում է, նա կարիք է ունենում իրեն շրջապատել միայն այն մարդկանցով, ում ամբողջությամբ վստահում է:

Կշեռք:

Կենդանակերպի 6 նշան, որոնք հեշտությամբ են վստահում

Ամենաբարի, հուսալի նշաններից են, հիմնականում լավ մարդիկ են, ինչի հետևանքով մյուսները հաճախ են փորձում օգուտ ստանալ նրանցից:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են այնքան էլ ուշադիր չլինել, թե ինչ է կատարվում իրենց շուրջ, բայց որոշակի պահի իսկապես անհրաժեշտ է բացել աչքերը:

Կշեռքներին անհրաժեշտ է բարձրացնել սեփական ինքնագնահատականը, թույլ չտալ նեղացնել իրենց՝ նույն սխալներից խուսափելու համար:

Աղեղնավոր:

Կենդանակերպի 6 նշան, որոնք հեշտությամբ են վստահում

Աղեղնավորները խելացի են, բայց նաև միամիտ, հատկապես, երբ խոսքը նոր փորձի, տպավորությունների, ճանապարհորդությունների մասին է: Նրանք կարծում են, թե մարդիկ ընկերասեր են, անկեղծ, որ ամեն պահի կաջակցեն իրեն, ինչտ, իհարկե, հեռու է իրականությունից:

Ոչ բոլորն են նրանց նույն կերպ վերաբերվում, իսկ Աղեղնավորը հավատում է բոլորին: Անհրաժեշտ է գիտակցել իրական հանգամանքները և չկարծել, թե բոլորը եղբայրներ են, ովքեր պարտավոր են օգնել միմյանց:

Այծեղջյուր: 

Կենդանակերպի 6 նշան, որոնք հեշտությամբ են վստահում

Կարող է թվալ, թե այսքան պրագմատիկ և պրակտիկ մարդիկ չեն կարող հեշտությամբ վստահել: Իրականությունն այլ է: Այծեղջյուրները միշտ ցանկանում են հավատալ մարդկանց, նրանց մեջ միայն լավագույնը տեսնել: Այդ պատճառով էլ հակված են կրկին ու կրկին խաբվել:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հրաժարվում են գիտակցել, որ մարդիկ կարող են ցանկանալ օգտագործել իրենց կամ որևէ բան ստանալու ակնկալիքով պարզապես ձևացնել, թե սիրում են: Իհարկե, Այծեղջյուրները սովորում են իրենց սխալների վրա, և երկրորդ անգամ սխալվելու հավանականությունը փոքր է: Ամեն դեպքում նրանց համար դժվար է դիմադրել գայթակղությանը:

Ձկներ:

Կենդանակերպի 6 նշան, որոնք հեշտությամբ են վստահում

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պարբերաբար խոստանում են իրենց, որ այլևս երբեք թույլ չեն տա օգտագործել իրենց, բայց երբեք չեն յուրացնում այդ դասը՝ մարդկանց կրկին հնարավորություն տալով մանիպուլյացիայի ենթարկել իրենց:

Ձկները շատ զգացմունքային են, լավ ինտուիցիա ունեն, բայց ներքուստ իդեալիստ են, մարդկանց մեջ միայն դրական հատկություններն են տեսնում: Այդ պատճառով որոշ դեպքերում Ձկները կարող են պարզապես կույր լինել:

Կիսվել սոց․ ցանցերում
X