Այս նշանների տակ ծնվածները երջանիկ են ապրում, և ահա թե ինչու…
100 և ավելի տարի ապրած մարդիկ երկարակեցության տարբեր գաղտնիքներ ունեն, բայց նաև ընդհանուր բան ունեն։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ Խեցգետնի նշանի տակ ծնված մարդիկ ամենաերկարն են ապրում։ Նրանց հաջորդում են Խոյն ու Կույսը։
Այո, Խեցգետինը, Կույսը և Խոյն իսկապես ամենաերկարն են ապրում, և դա հաստատում են հարյուրամյակի պաշտոնական տվյալները, այս ցուցակը կազմվում է 1955 թվականից՝ Գերոնտոլոգիայի հետազոտական խմբի կողմից:
Ենթադրվում է, որ շատ Խեցգետիններ մինչև ծերություն են ապրում, քանի որ նրանցից շատերն առողջ ապրելակերպ են վարում: Ավելին, նրանք մոտիվացված են ավելի երկար ապրելու, քանի որ ցանկանում են որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել իրենց սիրելիների, հատկապես երեխաների հետ։ Այս նշանի տակ ծնված մարդիկ չափազանց հոգատար են և նվիրված ընտանիքին:
Կույսերը երկար են ապրում, հատկապես այն բանի շնորհիվ, որ նրանք ուշադիր են և հոգում են սեփական առողջության մասին։ Շատ Կույսերի համար ճիշտ սնվելն ու մարզվելը կենսակերպ է, և նրանք այլ կերպ ապրել չեն կարող։ Բացի այդ, Կույսերը բավականին հանգիստ են, իսկ սթրեսի բացակայությունը հանգեցնում է երկար ու երջանիկ տարիների կյանքի:
Իսկ Խոյերի գաղտնիքը սա է՝ այս նշանի տակ ծնված մարդիկ կյանքի հանդեպ մեծ կիրք ունեն։ Իրենց ներքին կրակի շնորհիվ նրանք ոչ միայն ապրում են մինչև ծերություն, այլև ավելի երիտասարդ տեսք ունեն՝ միաժամանակ մնալով հոգով երիտասարդ և հետաքրքրասեր։ Ընդհանրապես Խոյերն առանձնանում են ամուր նյարդերով, ինչը նրանց օգնում է դիմանալ կյանքի դժվարություններին։



























