Նույնիսկ մի փորձեք խաբել նրանց:
Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները միշտ ձգտում են գտնել զուգընկեր, ում հետ կարող են խորը զգացմունքային կապ հաստատել։ Հետևաբար, երբ նրանք զգում են, որ հանդիպել են իրենց միակին, հանգստանում են և սկսում երկարաժամկետ ծրագրեր կազմել:
Սրանք շատ անկեղծ մարդիկ են, բայց հաճախ ստիպված են լինում զսպել իրենց էմոցիաները, նույնիսկ եթե ներսից այրվում են կրակով։ Խոսքը նրանց ներքին վախի մասին է, բայց դա չպետք է վախեցնի ձեզ, քանի որ նրանք միշտ պատրաստ են իրենց գործողություններով ապացուցել ձեր հանդեպ իրենց անվերապահ սերը:
Նրանք շատ բան են տալիս՝ նույնն ակնկալելով զուգընկերոջից։ Նրանց համար հարաբերություններում ամենակարեւորը ըմբռնումն է, հոգատարությունն ու ապահովության զգացումը: Եվ նրանք` իրենք էլ են փորձում առաջին իսկ հնարավորության դեպքում ցույց տալ իրենց սերը։ Ավելին, նրանք ուրախ կլինեն ողջ ազատ ժամանակ խնամքով և ուշադրությամբ շրջապատել իրենց զուգընկերոջը:
Կենդանակերպի բոլոր նշաններից ամենաէմոցիոնալներից մեկը Խեցգետինն է, ում գործողությունները միշտ առաջնորդվում են սիրով։ Այս նշանի տակ ծնվածները ձգտում են գտնել մարդու, ում հետ կարող են տուն կառուցել և ընտանիք կազմել։
Խեցգետինները կենդանակերպի միակ նշանը չեն, ովքեր հայտնի են իրենց հավատարմությամբ, բացի այդ, հետևյալ համաստեղությունների տակ ծնված մարդիկ էլ են հայտնի իրենց հավատարմությամբ։
Ցուլ – հարաբերություններում ձգտում է կայունության: Այս մարդկանցից ավելի վստահելի և հոգատար մարդկանց չեք գտնի:
Կշեռքներ– ունեն արդարության և ազնվության բնածին ցանկություն, ուստի ամեն ջանք գործադրում են ներդաշնակ հարաբերություններ կառուցելու համար:
Կույսը զգացմունքային է և «պահպանողական» սիրո հարցում։ Սկզբում դուք կարող եք բախվել նրա անվստահությանը, բայց եթե նա ձեզ թույլ տա մտնել իր սիրտը, դուք կզգաք սերն իր ամենաբարձր դրսևորումներով:
Այծեղջյուրը համբերատար է, նա միշտ փորձում է «աշխատել» հարաբերությունների վրա։ Հավատարիմ նրանց, ում սիրում է, բայց միայն այն դեպքում, եթե դուք հավատարիմ եք նրան: Եթե դու դավաճանես նրա վստահությանը, զգուշացիր, ցավոտ է լինելու։



























