«Հորը դուստր պետք չէր»։ Աղջիկը ողջ է մնացել՝ նրանից ազատվելու փորձից հետո

Անմոլ Ռոդրիգեսը հասարակ հնդկական ընտանիքում ծնված ամենասովորական աղջիկ է։ Երբ երեխան շատ փոքր էր, նրա հետ ողբերգություն տեղի ունեցավ. Լինելով ոչ սթափ վիճակում՝ աղջկա հայրը նրա և մոր վրա լցրել է կաուստիկ նյութ։

«Հորը դուստր պետք չէր»։ Աղջիկը ողջ է մնացել՝ նրանից ազատվելու փորձից հետո

Պետք է ասեմ, որ Հնդկաստանում սա ոչ ոքի համար զարմանալի չէ։ Տղամարդը կարող է վրեժխնդիր լինել կնոջից անհավատարմության համար նման սարսափելի ձևով։ Պատահում է նաև, որ մերժված ընտրյալը որոշում է «դաս տալ» աղջկան, ով հրաժարվել է իր հետ ամուսնանալ։ Անմոլի դեպքում մոր հետ նրանց միակ մեղքն այն էր, որ երեխան աղջիկ էր ծնվել, իսկ հայրը տղա էր ուզում։

«Հորը դուստր պետք չէր»։ Աղջիկը ողջ է մնացել՝ նրանից ազատվելու փորձից հետո

Անմոլի մայրը կատարվածից հետո չի կարողացել ողջ մնալ, իսկ երեխան մնացել է մեկ աչքով։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո աղջիկը հայտնվել է մանկատանը։ Աղջիկը գիտեր, որ տարբերվում է մյուսներից։ Երեխաները խուսափում էին նրանից, և հասունանալով, նա ոչ մի աշխատավայրում երկար չի մնացել: Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև աղջիկն իր համար սոցիալական ցանցերը բացահայտեց։ Անմոլին հաջողվեց սովորել անգլերեն և սկսեց գործի դնել իր սեփական բլոգը, որը երկրպագուներ գտավ աշխարհի տարբեր երկրներում:

«Հորը դուստր պետք չէր»։ Աղջիկը ողջ է մնացել՝ նրանից ազատվելու փորձից հետո

Նրա համառության և հանձնվել չցանկանալու շնորհիվ Անմոլն այսօր հաջողակ բլոգեր է։ Աղջիկը նաև մոդել է դարձել հագուստի հայտնի հնդկական ապրանքանիշի համար, որն ընտրել է նրան հենց իր «այլության» համար։ Անմոլն իր գրառումներում փորձում է ողջ աշխարհի աղջիկներին փոխանցել, որ ինչ էլ որ լինի, պետք չէ հանձնվել, քանի որ հաջողության հասնելու և երջանիկ ու սիրված դառնալու հնարավորություն միշտ կա։

«Հորը դուստր պետք չէր»։ Աղջիկը ողջ է մնացել՝ նրանից ազատվելու փորձից հետո

«Հորը դուստր պետք չէր»։ Աղջիկը ողջ է մնացել՝ նրանից ազատվելու փորձից հետո