Հավանաբար բոլորն արդեն գիտեն, որ մայոնեզը հեռու է ամենաօգտակար արտադրանք լինելուց։
Եթե որոշեք հրաժարվել խանութից գնված ապրանքից, մենք կառաջարկենք ձեզ հիանալի փոխարինող՝ տնական սոուսի բաղադրատոմս, որը ձեզ ավելի շատ դուր կգա, քան ձեր սովորական մայոնեզը:
Բաղադրությունը՝
ձիթապտղի յուղ – 3 ճաշի գդալ
խնձորի քացախ – 1 ճ.գ (կարելի է փոխարինել նույն ծավալով կիտրոնի հյութով)
մանանեխ -1 ճ/գ
թթվասեր – 7 ճաշի գդալ
համեմունքներ (աղ, պղպեղ) – ըստ ճաշակի։
Խառնել բոլոր բաղադրիչները, բացի թթվասերից։ Երբ զանգվածը համասեռ լինի, ավելացնել թթվասերը և նորից լավ խառնել։
Այս սոուսը կարելի է օգտագործել ինչպես սենդվիչներ պատրաստելու, այնպես էլ մայոնեզ պահանջող աղցանների համար՝ ըստ բաղադրատոմսի:
Բարի ախորժակ







