Չսիրելը սպանում է։ Փախեք դրանից, ինչպես կրակից

Չսիրելը երբեմն ավելի վատ է, քան ատելությունը: Ատում են ինչ-որ բանի համար, օրինակ՝ նախանձից: Եվ դուք կարող եք հեռանալ կամ պատասխանը տալ: Իսկ չեն սիրում հենց այնպես,- գրում է Աննա Կիրյանովան։

Չսիրելն այն է, երբ չի կարելի խանգարել: Խոսել, ծիծաղել կամ վազել գրկախառնվելու։ Դուք չեք կարող խոսել ձեր անհանգստությունների մասին, դրանք անհեթեթություն են, ոչ թե մտահոգություններ: Դուք չեք կարող ինչ-որ բան խնդրել, դուք պետք է հասկանաք, որ այժմ բարդ իրավիճակ է: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ եք դա անում:

Դուք չեք կարող հույս դնել օգնության վրա, մեծահասակները պետք է ինքնուրույն հաղթահարեն: Նույնիսկ եթե նրանք հինգ տարեկան են: Դա պատկառելի տարիք է: Իսկ եթե 35` ընդհանրապես ծերություն է։ Եվ այդքան պատկառելի տարիքում այդպես հագնվելու կարիք էլ չկա։

Չսիրելն այն է, երբ առանձնապես չեն նախատում, բայց չեն էլ գովում։ Չեն նկատում։ Երբ սիրելիի հետ ուտելն անհարմար է, նա կարող է ասել, որ շատ ես ուտում։ Մարդը քո պատրաստած կերակուրը կուտի ու ոչինչ չի ասի։ Եվ նա չի նկատի ջանքերը, երբ մաքրես և ծաղիկները դնես ծաղկամանի մեջ:

Չսիրելն այն է, երբ ոչինչ չի կարելի։ Երբ ջղայնացնում ես, խանգարում, խցկվում ես, անիմաստ խոսում, ուղեղը հանում, անշարժ նստում ես մի անկյունում ու սպասում, որ քեզ տանեն զբոսանքի։ Եվ մի՛ նվնվա, մի՛ լացիր, հանգիստ նստիր և սպասիի։

Երբ չեն պաշտպանում և ասում են` դա քո մեղքն է: Երբ ոչինչ չի տրվում՝ հակակրանք: Երբ դու ափսոսում ես փողը, դա հակակրանք է: Սա ատելություն չէ: Սա երբեմն նույնիսկ ավելի վատ է, քանի որ ատում են ինչ-որ բանի համար, օրինակ, նախանձից: Եվ դուք կարող եք հեռանալ կամ պայքարել:

Իսկ չեն սիրում հենց այնպես: Թեև ասում են. «Դե ես քեզ սիրում եմ, պարզապես հանգիստ թող, էլի սկսեցի՞ր դու քոնը»: Ահա թե ինչ է դա` չսիրելը։ Եվ դրանից մահանում են։ Հատկապես ծերերը, երեխաներն ու շները։ Եվ մեծահասակները, ովքեր անպաշտպան են և զգայուն:

Չսիրելը մարդուն դարձնում է երկչոտ, անշնորհք, կոշտ և տգեղ, նա վախենում է ամեն ինչ փչացնել, խանգարել, ջղայնացնել…

Անելիք չկա, եթե ուժ ունես, պետք է հեռանաս։ Կամ գոնե հստակ հասկանալ՝ սա սեր չէ: Ոչ սեր։