Սովորաբար մենք կենդանիներին ընկալում ենք որպես սիրունիկ և անվնաս փափկամազներ։ Սակայն նրանցից ոմանք այնքան էլ անմեղ արարածներ չեն։ Նրանք այնքան անամոթ ու ամբարտավան են, որ մարդ մտածում է, թե որտեղի՞ց են դա սովորել։ Թվում է, թե ոչ միայն ընտանի կենդանիները, այլև վայրի կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչներ այս աշխարհն ընկալում են որպես շվեդական սեղան և վերցնում նրանից այն, ինչ ուզում են։
1. Անցած գիշեր ես իմ շան հետ եկա մայրիկիս մոտ գիշերելու, և այս տեսարանը ես գտա առավոտյան: Կարծես ինչ-որ մեկը շատ է ուզում թոռներ, իսկ ինչ-որ մեկը լիովին օգտվում է դրանից

2. Կատվիկը 12 ամսական է, իսկ շունը՝ 12 տարեկան։ Բայց, ինչպես երևում է այս նկարից, նենգությունը տարիքից կախված չէ

3. Շունը հստակ ցույց է տալիս, թե ինչ է նշանակում «բարձրանալ գլխին և կախել ոտքերը» արտահայտությունը

4. «Հաջորդ անգամ կխնդրեմ առաքիչին չթողնել իմ պատվերը դռան մոտ։ Հուսով եմ, որ այդ անամոթ գողերը գոնե մի քիչ լավ ճաշեցին»

5. «Իհարկե գիտեի, որ սագերն ագրեսիվ են և հարձակվում են մարդկանց վրա, բայց մեքենան… Սա, հավանաբար, ինչ-որ հատուկ ցեղատեսակ է: Նա փակել է ճանապարհը և չի պատրաստվում նահանջել»

6. «Իսկ ես միշտ ասում էի աղջկաս, որ գաջեթները լավ բանի չեն հասցնի»

7. «Իմ հարսնացուն սիրում է նոր բույսեր տնկել ամանների մեջ, իսկ իմ շունը սիրում է դրանք հանել»

8. «Ինչ կարող եմ ասել։ Շունն է մեղավոր, որ իր ոսկորին չի հետևում»

9. «Մի որկրամոլ սկյուռ մեր սեղանից լկտիաբար գողացավ մի մեծ թխուկ։ Երևում է այս ճարպիկ գող գազանը դիետա չի պահում»

10. «Բռնել են գողին, ով ինչ-որ մեկի հեծանիվի նստատեղից բմբուլ է գողանում»

11. Շները դժբախտ տեսք ունեն, բայց նրանք հաստատ ջենթլմենի նման են դուրս եկել այս իրավիճակից

12. Եթե կատուն որոշել է, որ այսօրվա համար համակարգչային խաղերը բավական են, ուրեմն բավական են

13. «Ուզում ես զուգարան գնա՞լ։ Միգուցե օգտվես ի՞մ սկուտեղից»

14. «Մայրիկս ինձ միշտ ասում էր, որ պետք է կիսվեմ: Հետևաբար, այս ճային միայն կարող եմ ասել. «Բարի ախորժակ»

15. «Փոխանակ նստելու վերմակի վրա, որը ես հատուկ նրա համար եմ դրել, կատուն ընտրեց իմ հագուստը։ Նա կարծես գիտի, թե որքան եմ ես «սիրում» նրա մազերը իմ հագուստի վրա»

16. Կատվի տեսքը կարծես ասում է. «Դե փորձիր խլել այն ինձանից: Այս պիցցան իմն է»

17. «Իմ կատուները որոշեցին զարդարել սեղանը, որը ես նոր էի լաքապատել, իրենց թաթերի հետքերով։ Այն այնքան սիրունիկ է երևում, որ ես նույնիսկ չեմ կարող բարկանալ նրանց վրա»




























