Հայտնի մարդկանց ավտոմեքենաներ
Մարդկանց մեծամասնության համար մեքենան պարզապես փոխադրամիջոց է, բայց աստղերը պարզապես տարված են ավելի նոր և հազվադեպ մեքենաներ ձեռք բերելով։ Նրանց համար դա իրենց կարգավիճակն ու հարստությունը ցույց տալու միջոց է։ Իսկ ոմանք երկու-երեք մեքենայով չեն սահմանափակվում, շքեղ ավտոպարկեր ունեն։ Տասնյակ շքեղ ու երբեմն եզակի մեքենաներ ավտոտնակներում փոշի են հավաքում, որպեսզի դրանց տերը կարողանա ընտրել, թե որ մեքենան է իրեն սազում այսօր, ասես դա մի զույգ կոշիկ լինի։







