Հարաբերություններ, որոնք ձեր սիրտը մասերի են բաժանում…
Թեև շատերը հարաբերություններն անհրաժեշտություն են համարում, բայց ոչ մի վատ բան չկա միայնակ մնալու մեջ, քանի դեռ դա ձեզ երջանկացնում է: Ավելի լավ է մենակ լինել, քան հարաբերությունների մեջ մնալ մեկի հետ, ով քեզ ցած է տանում։
Եթե դուք այնպիսի հարաբերությունների մեջ եք, որոնք ձեզ չեն ուրախացնում, ապա, հավանաբար, ավելի լավ է հեռանալ ձեր զուգընկերոջից: Երբեմն մենք կառչում ենք մարդուց, քանի որ դա մեզ հարմար է կամ որովհետև շատ ենք վախենում մենակ մնալ: Բայց այդպես չպետք է լինի։ Պետք է խզել հարաբերությունները, ինչի պատճառով սիրտը քանդվում է։
Ստորև ներկայացված են ամենատարածված նշաններից մի քանիսը, որոնք վկայում են հարաբերությունների ձախողման մասին: Եթե ձեր կյանքում նկատել եք այս նշանները, ապա ժամանակն է զուգընկերոջ հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ ու քննարկել կուտակված խնդիրները։
Ձախողված հարաբերությունների 7 նշան.
1. Միակ բանը, որ դուք զգում եք հարաբերություններում, դա այն է, որ հայտնվել եք թակարդում
Փոխանակ զգալու, թե ինչ-ինչ պատճառներով եք միասին, ձեզ հետապնդում է հարաբերությունների անհույսությունը: Ձեզ թվում է, որ դուք պարտավոր եք լինել այս մարդու հետ, այլ ոչ թե ինքներդ եք ցանկանում դա։ Երբեք թույլ մի տվեք, որ ձեզ այդպես զգաք:
2. Զուգընկերոջ ներկայությամբ քայլում ես ոտքի ծայրերի վրա
Դուք զգում եք, որ ձեր զուգընկերը քննադատում է այն ամենը, ինչ անում եք կամ ասում: Երբ նա տուն հասնի, չգիտես, թե ինչ տրամադրություն կունենա և ինչպես կանցնի քո մնացած օրը: Դուք ապրում եք անկանխատեսելիության պայմաններում, և դա արդեն հասցրել է ձանձրացնել։
3. Ընդհանուր լեզու գտնելն ավելի ու ավելի դժվար է դառնում
Դուք և ձեր զուգընկերն այլևս նույն ալիքի վրա չեք, ուստի դադարում եք լավ հարաբերություններ պահպանել միմյանց հետ: Դուք անընդհատ վիճում ու կռվում եք։ Դուք, հավանաբար, արդեն սկսել եք մտածել, արդյոք այս հարաբերություններն արժե՞ շարունակել։
4. Դուք այլևս չեք ցանկանում միասին ժամանակ անցկացնել
Նախընտրում եք այն անցկացնել ընկերների կամ հարազատների հետ։ Դուք գնալով հեռանում եք ձեր զուգընկերոջից, և դրա համար կան պատճառներ։ Ձեր միջև եղած այս անջրպետը չի կարելի անտեսել:
5. Երբ նրա կողքին ես, քեզ հարմար չես զգում լինել ինքդ դու
Եթե դուք չեք կարողանում ինքներդ լինել ձեր զուգընկերոջ ներկայությամբ, ինչո՞ւ ընդհանրապես նրա հետ լինել: Հարաբերությունների մեջ դուք պետք է գոհ լինեք ձեր սիրելիի հետ մտերիմ լինելուց: Դուք երկուսդ պետք է կարողանաք բաց լինել միմյանց հետ:
6. Դուք զգում եք, որ այս հարաբերությունները բառացիորեն սպառում են ձեզ
Թունավոր հարաբերությունները շատ հյուծիչ են: Եթե դուք նման հարաբերությունների մեջ եք, ապա մեծ հավանականություն կա, որ ձեզ թվա, որ խելագարվում եք։ Որքան շատ ժամանակ եք անցկացնում ձեր զուգընկերոջ հետ, այնքան ավելի եք հոգնում: Սա այն է, ինչ դուք ցանկանում եք ձեզ համար:
7. Դուք այլևս տարվածություն չեք զգում ձեր զուգընկերոջ հանդեպ
Երբ կայծը մարում է, մարում է նաև ձեր տարվածությունը ձեր զուգընկերոջ նկատմամբ: Դուք ավելի շատ բան եք ուզում այլ տեղում: Ինչու՞ կառչել հարաբերություններից, եթե դրանք գերազանցել ես: Սա սխալ է ձեզանից յուրաքանչյուրի համար:



























