Մեր մարմինը ունիվերսալ մեխանիզմ է, որից կարելի է հետևություններ անել, թե ինչ կենսակերպ ենք մենք վարում, ինչպես ենք սնվում, զբաղվում ենք սպորտով, թե՝ ոչ։ Ծերանալու առաջին և ամենաակնհայտ նշանը կնճիռներն են։ Արդյոք արժե՞ դրանցից վախենալ։
Կնճիռները միայն արտահայտում են մեր կյանքի ընթացքում ապրած հույզերի որակն ու ուժգնությունը։ Տարիքի հետ մաշկը չորանում է՝ կորցնելով ջուրն ու կոլագենը, որը պատասխանատում է մաշկի բնական ձգվածության համար։

Սակայն կնճիռների մեկ այլ տեսակ կա, որը առաջանում է մեր բնավորության հոգեբանական առանձնահատկությունների արդյունքում, դրանք միմիկական կնճիռներն են։ Շատ հուզական մարդիկ, ժպտերեսները, զարմացողները, ճակատի վրա, բերանի անկյուններում և աչքերի շուրջ դեռ երիտասարդ տարիքից կնճիռներ են ձեռք բերում։
Ճակատի վրա խորը կնճիռներ հաճախ հայտնվում են Սատուրնի և Մերկուրիի տիպի մարդկանց մոտ. սրանք մտահոգ, լուրջ և գործունյա մարդիկ են, որոնք հաճախ են բարձրացնում ճակատը՝ վերլուծելով իրավիճակը։

Կնճիռներ չեն ունենում Վեներայի և Լուսնի մարդիկ, քանի որ նրանք երբեք բուռն չեն արտահայտում իրենց հույզերը։

Մարսի և Արևի մարդիկ հաճախ խորը հորիզոնական կնճիռ են ունենում հոնքերի արանքում, որը խոսում է մտքի մարտական լարվածության մասին։

Մարդկանց որ տիպին էլ պատկանեք, հետևեք այս պարզ կանոններին, որպեսզի խուսափեք նոր կնճիռներից և հների խորացումից։
1. Թողեք ծխելը
2. Կերեք հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ (հատապտուղներ, սալոր, ընդեղեն, արտիշոկ և այլն)։
3. Շատ ջուր խմեք (մաքուր, չգազավորված)
4. Արևի տակ երկար մի մնացեք
5. Քնեք այնքան, որ քունը լրիվ առնեք
6. Խուսափեք սթրեսներից
Թող ձեր մաշկը միշտ մաքուր լինի, իսկ կնճիռներն էլ միայն ժպտալուց առաջանան։



























