Ստեֆանի Միլլերն ամերիկուհի արվեստի ուսուցչուհի է։ Սակայն վերջերս նրա մոտ նոր հոբբի է հայտնվել՝ կարել:

Ընտանիքում չորս երեխա կա՝ երկու տղա և երկու աղջիկ։ Բայց վերջիններս ավելի բախտավոր են, քանի որ մայրը նրանց համար օրիգինալ զգեստներ է կարում, որոնք նույնիսկ կարելի է համեմատել դիզայներականների հետ։


Եվ ամենազարմանալին այն է, որ այս անհավանական զգեստներն ու կոստյումները պատրաստվում են ամենասովորական հին վերնաշապիկներից:


Ստեֆանի դերձակուհին ինքնուսույց է։ YouTube-ում մի քանի տեսանյութ դիտելուց հետո նա սկսեց իր երեխաների համար խաղալիքներ պատրաստել։ Բայց երբ նա տեսավ, որ ամուսինը պատրաստվում է դեն նետել վերնաշապիկը, վերցրեց այն և փորձեց զգեստ կարել։


Այդ ժամանակից ի վեր նրա դուստրերն ամենաէլեգանտն են։ Նա նրանց համար կոստյումներ, կոմբինեզոններ, շորտեր ու սարաֆաններ է կարում։ Նա փորձեց կարել նաև իր համար և հիանալի ստացվեց:





























