Ձեր շփվելու ոճը սիրային հարաբերություններում՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի

Հարաբերությունները բարելավելու ուղիներից մեկը ձեր սիրելիի հաղորդակցման ոճի մասին ավելին իմանալն է, ինչպես նաև ձեր սեփականը:

Խոյ

Դուք չափազանց ազնիվ եք, բայց չգիտեք, թե ինչպես կիսվել ձեր զգացմունքներով զուգընկերոջ հետ: Դա ստիպում է նրան մտածել, որ նա ձեզ համար ավելի քիչ նշանակություն ունի, քան իրականում կա։

Ցուլ

Դուք չեք վախենում շփվելուց, բայց չափազանց խորն եք փորփրում ձեր զգացմունքների մեջ: Եվ նաև դուք չեք կարողանում զսպել ձեր զայրույթն ու արցունքները: Դուք այն տեսակը չեք, որ թույլ տաք ձեր զուգընկերոջը նորմալ արտահայտել իր զգացմունքները, քանի որ չափազանց եսակենտրոն եք:

Երկվորյակ

Դուք խառը ազդանշաններ եք ուղարկում, թեև դա միտումնավոր չէ: Դուք չեք կարողանում զուգընկերոջն ասել, թե ինչ եք զգում, քանի որ դեռ չեք ճանաչել ինքներդ ձեզ: Ձեր զգացմունքները փոխվում են ամեն ժամ: Սա կարող է ձեզ սուտասանի տեսք տալ, չնայած դուք իրականում չեք հասկանում, թե ինչ է կատարվում ձեր ներսում։

Խեցգետին

Դուք ցանկանում եք, որ ձեր զուգընկերը կարողանա մտքեր կարդալ: Երբ վրդովված ես, ոչ մեկի հետ շփվելու ցանկություն չունես։ Դուք կարծում եք, որ ձեր երկրորդ կեսն արդեն իսկ ամեն ինչ գիտի։ Բայց, ցավոք, քանի որ դուք շատ եք փորձում խուսափել կոնֆլիկտներից՝ ամեն ինչ ձեր մեջ պահելով, ձեր զուգընկերը չի կռահում, թե որն է խնդիրը։ Սա նշանակում է, որ նրա անցանկալի պահվածքը չի փոխվի։

Առյուծ

Դուք հավասարը չունեք ձեր զգացմունքներն արտահայտելու հարցում, քանի որ հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ինչպես պետք է ուրիշները վերաբերվեն ձեզ: Շիտակության շնորհիվ ձեր հարաբերություններում թյուրիմացությունների տեղ չկա:

Կույս

Ձեզ համար դժվար է արտահայտել ձեր զգացմունքները, քանի որ չեք ցանկանում չափից դուրս հուզականություն ցուցաբերել։ Դուք սիրում եք հավատարիմ մնալ փաստերին: Բայց երբեմն շատ դժվար է մարդուն ցույց տալ, թե որքան է նա վիրավորել քեզ, եթե զգացմունքներն անտրամաբանական են։ Դրա համար էլ դու քո մեջ պահում ես ամբողջ ցավը։

Կշեռք

Դուք շատ պերճախոս եք։ Դուք նաև մի փոքր մանիպուլյատոր եք։ Եթե ​​ինչ-որ մեկը ձեզ վրդովեցնում է, դուք ոչ միայն նրան կասեք, թե կոնկրետ ինչ է նա սխալ արել, այլև կհամոզեք նրան ներողություն խնդրելու անհրաժեշտության մեջ: Դուք կստիպեք այս մարդուն սարսափելի զգալ այն ցավի համար, որը նա պատճառել է ձեզ:

Կարիճ

Դուք ցանկանում եք երջանկություն տարածել, որտեղ էլ որ գնաք: Դուք չեք սիրում փչացնել մարդկանց տրամադրությունը, ուստի նրանց չեք պատմում ձեր խնդիրների մասին։ Դուք կարող եք կատակել վշտացած լինելու մասին, բայց ոչ ոք չի կարող ասել՝ դա ճիշտ է, թե սուտ:

Աղեղնավոր

Դուք ամեն ինչ ասում եք այնպես, ինչպես կա: Եթե ​​դուք զայրացած եք, հիասթափված կամ հուզված եք, ապա դա կխոստովանեք։ Եվ ակնկալում եք, որ ձեր գործընկերը նույն կերպ կվարվի: Եթե ​​նա փորձի խորամանկել, դուք երկուսդ կձախողվեք:

Այծեղջյուր

Դուք չեք ցանկանում թույլ երևալ, ուստի ձեզ անսիրտ մարդու պես եք պահում։ Երբեք չես ասում, եթե ինչ-որ մեկը վիրավորում է քո զգացմունքները։ Գերադասում եք ընդհանրապես դադարեցնել շփվելը, քան ընդունել մարդկանց մոտ, որ նրանք ձեզ վրդովեցրել են: Դրա պատճառով դուք կորցնում եք շատ լավ ընկերներ:

Ջրհոս

Կփորձեք իրավիճակին նայել դիմացինի տեսանկյունից, ուստի նրան շատ հարցեր կտաք։ Նախքան նրան ներելը, դուք կցանկանաք իմանալ, թե ինչու նա արեց այն, ինչ արեց:

Ձկներ

Դուք չափից դուրս դրամատիզացնում եք: Դուք չափազանցնում եք, թե ինչ եք զգում, ուստի երբեմն մարդիկ չեն կարողանում պարզել, թե արդյոք նրանք իսկապես վրդովեցրել են ձեզ, թե հինգ րոպեից կվերադառնաք նորմալ կյանքին: Նրանք չգիտեն, թե ինչպես հանգստացնել ձեզ, քանի որ վստահ չեն, թե որքան են վիրավորվել ձեր զգացմունքները: