Մտածեցի, որ եթե հասունացած երեխաները ներկա պահին իրենց տարեց ծնողներին վերաբերվեն այնպես, ինչպես իրենց են վերաբերվել մանկության տարիներին, աշխարհը կսարսափեր։
Երջանկություն է, որ կյանքը հակադարձ ուղի չունի։
Օրինակ, եթե չափահաս որդին ծեծում է ծեր մորը` ծնկները սեղմելով նրա ոտքերի միջև, գոտիով …
Կամ դուստրը մորը ծնկի է իջեցրել մի անկյունում, որովհետև նա չի ենթարկվել և չի կատարել ինչ-որ խնդրանք հենց այդ վայրկյանին….
Կամ փակված մութ լոգարանում…
Կամ երբ մայրը մոտենա նրան պատմելով, թե ինչպես է նա արժանապատիվ գումար խնայել, դուստրն ասի. «Էլ ոնց կլիներ, շա՜տ մեծ ձեռքբերում է» և թաղվեր հեռուստացույցի մեջ…
Կամ մոր խնդրանքով, որ իրեն այսինչ լվացքի մեքենա գնեն, երեխաները կիսաավտոմատ սարք բերեն` խոսքերով. Դե լավ, սա էլ վատը չի։ Կամ եթե որդին իր դիրքը պաշտպանելու փորձի համար ծանր բան նետի իր թույլ հոր գլխին…
Եթե երեխաներն իրենց ստացածը վերադարձնեին իրենց ծնողներին, աշխարհը կսարսափեր։

Երջանկությունն այն է, որ կյանքը հետ չի գնում, և մեծահասակ երեխաները հաճախ դառնում են ավելի իմաստուն և բարի, քան իրենց ծնողները:
Միայն ինչ-ինչ պատճառներով մենք այնքան ենք տագնապում, երբ ինչ-որ չափահաս, բայց ոչ մեծ երեխա վերադարձնում է իր ծնողներին այն, ինչ ստացել է:
Իսկ դա հետևանքն է… Պարզապես հետևանք։



























