Երբ տեսնում եմ տաղանդաշատ հայ երիտասարդների, անասելի հպարտությամբ եմ լցվում և ուզում եմ տեսածովս կիսվել բոլորի հետ:
Նույնը կատարվեց նաև այս տեսանյութը դիտելիս. ուզում եմ դուք էլ տեսնեք, թե որքան շնորհալի ու տաղանդաշատ են այս հայ տղաները:
Նրանք ինչ որ միջոցառման ժամանակ Շալախո են պարում, բայց այնքան գեղեցիկ, վարակիչ ու էներգիայով լի է նրանց պարը, որ ակամայից դու էլ ես ուզում վեր կենալ և պարել:
Միայն մի բան է մնում ասել՝ բռավո՛, տղաներ:







