Երբ երեխան հայտնվում է ընտանիքում, ծնողները սրտատրոփ սպասում են առաջին «աղու»-ին, առաջին քայլերին և երկար սպասված «մայրիկին»… Բայց կան այնպիսի փոքրիկներ, որոնք չեն պատրաստվում ամիսներով սպասել, և նույնիսկ մեկ տարի, որ նման բան անեն։

Այսօր ձեզ կներկայացնենք երկու ամսական Ռոանին, ով արդեն սեր է խոստովանել մայրիկին, նման խոսքեր հազվադեպ են լսվում նույնիսկ մեկ տարեկան երեխայից։

Ինչպես և շատ ծնողներ, Նյու Յորքցի Քեսիա Քեմերոնն էլ էր հաճախ տեսահոլովակներ պատրաստում իր փոքրիկի հետ։ Ահա և այս անգամ էլ, փոքրիկին նկարահանելիս, մայրիկը սեր է խոստովանում որդուն, իսկ նա ուշադիր լսում է յուրաքանչյուր բառը։ Եվ այդ ժամանակ հանկարծ երեխան խոսեց. «Ես սիրում եմ քեզ», – պատասխանեց նա մորը: Հուզված ծնողները որոշեցին այս տեսանյութը հրապարակել սոցիալական ցանցերում, որպեսզի բոլորն իմանան իրենց որդու մասին։

Համացանցի օգտատերերը հիացած էին Ռոանի կարողություններով և փոքրիկին ողողում էին հաճոյախոսություններով։ «Ժամանակ առ ժամանակ դիտում եմ: Դա անհավանական է», «Խելացի փոքրիկ։ Հստակ և մաքուր արտաբերեց»։ «Արցունքների հասցրեց… Զարմանալի տղա է»,- գրում են նրանք։




























