Կնոջ հավատարմության մասին կարելի է դատել ձախ ձեռքի մատների երկարությամբ։ Ահա թե ինչին պետք է ուշադրություն դարձնել

Օքսֆորդի համալսարանում անցկացվել է հետազոտություն, որի օգնությամբ հեղինակները ցանկացել են հասկանալ՝ կնոջ ձեռքի մատների երկարությունը կարո՞ղ է ցույց տալ՝ նա ընդունակ է դավաճանության, թե ոչ։ ԴՆԹ-ի նմուշներ են վերցվել 274 կամավորներից, բացի այդ՝ աղջիկներին առաջարկվել է հոգեբանական թեստեր անցնել, և արդյունքը զարմացրել է շատերին։

Կնոջ հավատարմության մասին կարելի է դատել ձախ ձեռքի մատների երկարությամբ։ Ահա թե ինչին պետք է ուշադրություն դարձնել

Եզրակացությունները հետևյալն են եղել՝ այն աղջիկները, որոնց ձախ ձեռքի ցուցամատն ավելի երկար է, քան մատնեմատը, ավելի հակված են եղել դավաճանության։ Այս եզրակացության համար գիտական ​​հիմք է հանդիսացել այն փաստը, որ երկար ցուցամատերը և կարճ մատնեմատերը կապված են արգանդում կանացի սեռական հորմոնների բարձր մակարդակի հետ: Սա խոսում է այն մասին, որ նման ֆիզիոլոգիա ունեցող աղջիկները ծնվում են ավելի իմպուլսիվ և հաճախ արտահայտված սեքսուալությամբ, նրանք կարող են դժգոհ լինել մեկ զուգընկերոջից և հետևաբար հաճույք փնտրել կողքից:

Հոգեբանական տեսանկյունից կա ևս մեկ հետաքրքիր փաստ. Կանայք, որոնց մատնեմատից երկար է ցուցամատը, իրենց կանացի կերպարով գրավում հակառակ սեռին։ Աղջիկներն իրենց նկատմամբ նման ուշադրությունն ընկալում են որպես մի իրավիճակ, որում ավելի շատ ընտրություն ունեն, հետևաբար ավելի շատ հնարավորություններ գտնելու սեփական իդեալական տղամարդու տեսակը: