Ամեն մի ծնողի համար իր երեխան ամենալավն է. նա այնքան սիրունիկ է, այնքան զվարճալի, ինչպես չկիսվես այդ ուրախությամբ ողջ աշխարհի հետ համացանցում։ Բայց ցավոք պարծենալու և կիսվելու այդ ցանկությունը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ։ Պատրա՞ստ եք իմանալ, թե ինչու չարժե հրապարակել ձեր երեխաների լուսանկարները սոցցանցերում։

1. Երեխան անձնական կյանքի իրավունք ունի
Դերասանուհի Գվինեթ Փելթրոուի դուստրը արգելում է մորը հրապարակել իր լուսանկարներն առանց իր համաձայնության։ Եվ դա ճիշտ է։ Բայց ինչպես թույլտվություն վերցնես փոքր երեխայից։
2. Մի հրապարակեք այնպիսի նկարներ, որոնք կարող են հետագայում նրան անհարմար դրության մեջ դնել։
Ոչ բոլոր երեխաներն են ուզում հայտնի դառնալ, եթե նույնիսկ իրենց մայրը բլոգեր է։ Յուրաքանչյուրն ունի սեփական կյանքի իրավունք։ Միգուցե ձեզ հիմա դուր է գալիս ձեր երեխայի նկարը գիշերանոթի վրա և դուք դա հրապարակում եք, բայց երբ նա մեծանա, ապա հաստատ դա նրան չի ուրախացնի։

3. Մի հրապարակեք նկարներ տան, դպրոցի մոտ կամ խմբակներից
Ցույց մի տվեք, թե որտեղ է ձեր երեխան ապրում կամ սովորում, նաև մի նշեք գեոլոկացիան։ Անծանոթ մարդիկ կարող են իրենց նպատակների համար օգտագործել այս ինֆորմացիան։
Միակ միջոցը երեխայի մասին տեղեկատվությունը համացանցում չհայտնվելու, դա նրա նկարները և նրա մասին տեղեկություններ չհրապարակելն է։



























