Կարգուկանոնի հանդեպ սերը, անկասկած, շատ օգտակար բնավորության գիծ է: Եվ դրա հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ բծախնդիր մարդիկ շատ ժամանակ չեն ծախսում ինչ-որ բան փնտրելու համար, քանի որ նրանք միշտ գիտեն, թե որտեղ է այն: Եվ որքան գեղեցիկ է երևում կարգուկանոնի նման սիրահարի տունը կամ աշխատավայրը: Դուք կարող եք ժամերով դիտել, թե որքան հավասար և գեղեցիկ են դասավորված բոլոր իրերը, որոնցից յուրաքանչյուրը հատուկ իր համար նախատեսված տեղ է զբաղեցնում։
1. Երբ ունես ոչ միայն դարակ, այլ գործիքների համար նախատեսված մի ամբողջ պահարան, շատ ավելի հեշտ է դրանք կարգի բերել

2. Դո՞ւք էլ եք ձվերը սկուտեղի մեջ դասավորում ամենաբացից մինչև մուգը

3. «Կարծում եմ՝ գտել եմ խոհանոցի թղթե սրբիչներ պահելու կատարյալ վայրը»

4. «Վերջապես ավարտեցի հյուրերի ննջասենյակի ձևավորումը: Ամեն ինչ կոկիկ տեսք ունի, այնպես չէ՞»

5. «Իմ կոշիկների հավաքածուն զբաղեցրել է գրեթե ամբողջ պատը։ Միգուցե ժամանակն է դադարեցնել գնումները»

6. Այսպես կարելի է ծալել մալուխները, որպեսզի դրանք իրար հետ չխճճվեն

7. «Իմ պահարանի տաբատները դասավորված են ըստ գույնի։ Բացի այդ, դրանք պետք է հավասարաչափ կախվեն»

8. Ծայրամասային ֆրեզերը հատուկ ստեղծված 3D կազմակերպիչում՝ կցված պիտակներով: Կատարյալ կարգուկանոն

9. Երբ բոլոր գործիքներն իրենց տեղում են, դա մեծապես արագացնում և հեշտացնում է աշխատանքը

10. «Ինձնից մի քանի ամիս պահանջվեց թելերը ըստ գույնի և թվի դասավորելու համար: Բայց վերջապես ես ավարտեցի աշխատանքը և շատ գոհ եմ արդյունքից»

11. «Այսպիսին է իմ մառանը։ Այն բավականին փոքր է, բայց տարածքի ճիշտ կազմակերպման շնորհիվ այստեղ շատ բաներ են տեղավորվում»

12. «Գրեթե երկու տարի ես ստիպված էի սպասել, մինչև ունենայի իմ սեփական մառանը: Բայց վերջապես դա եղավ, և ես ուրախ եմ այն ներկայացնել ձեր ուշադրությանը»

13. «Իմ քույրը, ով աշխատում է բենզալցակայանի խանութում, միշտ շատ պատասխանատու է իր աշխատանքի նկատմամբ»

14. «Ես սիրում եմ նկարել, ուստի կազմակերպեցի մի անկյուն, որտեղ պահում եմ իմ բոլոր աշխատանքային պարագաները»

15. Գործիքների համար նախատեսված հատուկ պատը շատ հարմար է և գործնական

16. «Աշխատակիցս հոգացել է մեր աշխատավայրում գրապահարան կազմակերպելու մասին։ Անմիջապես կարող եք տեսնել, թե ինչ սկզբունքով է դասավորել գրքերը»

17. «Ես երկար ժամանակ երազում էի մեծ գրապահարանի մասին, և վերջապես ձեռք բերեցի: Նրա բարձրությունը 4 մետրից ավելի է, ուստի իմ բոլոր գրքերն առանց խնդիրների տեղավորվում են»




























