Որքան ծանոթ է դա։
Ախ, որքան ծանոթ է այդ ամենը։
Զննում էի զգեստապահարանս։ Ոչ մի նոր բան, հագնելու բան չկա և տեղ էլ չկա: Այն, ինչ չեմ հագնում, ես բաժանեցի երեք կույտի՝ եթե նիհարեմ, եթե գիրանամ, եթե խելագարվեմ: Բոլոր իրավիճակները շատ իրական են:
Հսկայական քանակությամբ հագուստ գտա` «աղբը հանելուց մինչև հաց գնելը և ետ»: Հենց այս հագուստներն են կրում ամենուր՝ խանութից մինչև դեսպանատուն։
Ես գտա 25 թույն շապիկներ «դե հո դեն չեմ նետելու այդքան փոքր բծի, անցքի, ձգված պարանոցի պատճառով» կատեգորիայից: Դարսեցի: Այնտեղ էր նաև փափուկ հին գիշերազգեստը: Թափե՞լ։ Բայց հարմարավետ է, ինչպես հրեշտակի թեւը:
Աջից կախված է դուրս գալու համար լավ հագուստ՝ բաճկոններ, կիսաշրջազգեստներ, մետաքս և կաշմիր։ Ես դրանցում նայվում եմ որպես լուրջ կին, ընտանիքի մայր։ Ես երբեք չեմ հագնում այն։ Այս ամենի կողքին դրված էր պատառոտված հուդի, որի վրա գրված էր «Թագավորն ու ծաղրածուն»։ Իսկ եթե հանկարծ 20 տարով երիտասարդանա՞մ:
Ահա կարմիր լյուրեքս բաճկոն: Հիանալի առարկա՝ հանդիպումների համար, դպրոց գնալու համար: Այդ ամենի մեջ այնքան խորհրդավոր ես մտնում, ինչպես Լեդի Գագան և Օսթին Փաուերը մեկ անձի մեջ, և ուսուցիչներն անմիջապես հասկանում են, որ չպետք է շատ բան սպասեն իմ երեխաներից: Իսկ այս հմայիչ վարդագույն պտավորի մեջ թաղեք ինձ, եթե ինչ-որ բան… Սա մեծապես կթուլացնի մթնոլորտը գերեզմանատանը: Այսպես ծիծացելը հազվադեպ է հնարավոր:
Սա դարակ է իրերի համար, որոնք պարզապես պետք է մի փոքր կարճացնել, թուլացնել, կարել, փոփոխել, և ես անմիջապես կսկսեմ այն կրել: Որոշ նմուշներ 7-8 տարեկան են, և սա սահմանը չէ: Եվ հենց դրա վերևում մեկ այլ դարակ է. «Դե, այո, սրանք այլևս չեն հագնում: Բայց նորաձևությունը ցիկլային է և մի օր այն նորից կվերադառնա, և ես արդեն ունեմ “կլյոշ”, “կազաչոկներ”, օձիքներ։
Առանձին անկյուն՝ հիշողություն արժեքավոր իրերի համար։ Ես ամուսնուս հետ առաջին ժամադրության էի, պաշտպանեցի դիպլոմս, ընկա ոստիկանություն, տեսա Կիրկորովին: Եվ ընդհանրապես՝ ոչ թե անպետք, այլ վինտաժ։ Եվս 15 տարի, և դա մեծ գումար կարժենա, կտեսնեք:
Կատեգորիա «Ես չգիտեմ, թե որտեղ էին իմ աչքերը, երբ գնեցի այս հիմարությունը: Չի համապատասխանում զգեստապահարանի ոչ մի բանի հետ: Բայց թանկ ապրանքանիշ է: Ինչպե՞ս կարող ես այն դեն նետել: Այնտեղ նաև սեքսուալ զգեստ կտեսնեք խնջույքի համար։ Մի անգամ է հագնվել, փչել է մերկ մեջքիս, ոտնահարել են ծայրը, մատուցողները նայել են դեկոլտեիս։ Այլևս երբեք չեմ հագնի: Բայց թող կախվի։
Ծանոթացեք իմ 50 զույգ ջինսերի հետ: Ոչ, դրանք բոլորը կապույտ են տարբեր ձևերով: Այո, ես դրանցից միայն երկուսն եմ հագնում։ Բայց ընկերներին չեն դավաճանում: Դրանցից որոշներն ինձ հետ էին նույնիսկ ամուսնությունից առաջ:
Ծանոթացեք, սա իմ ցավն է բառիս բուն իմաստով։ Կոշիկներով դարակ, որոնցով ես կարող եմ միայն նստել: Բայց նստելը շատ հաճելի է ու էլեգանտ։ Իսկ ես նորից կկրեմ այս 10 զույգ սպորտային կոշիկները։ Ի՞նչ է նշանակում անօթևանների կոշիկներ և ժամանակն է, որ դրանք գնան աղբարկղ։ Ձեռքերը հեռու, նրանք այսպիսի տեսք ունեին, երբ այն գնեցի:
Եվ վստահ եղեք, որ ամեն տարի կա առնվազն մեկ բան, որը ծածկագրված է «Աստված իմ, ի՞նչ է սա» արտահայտությամբ։



























